Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ալթմազովը վոր տուն յեկավ, հրամալեց մի թաս թեյ տալ իրան, վորը ծառան իսկույն բերեց. և քանի վոր նա խմում եր՝ գնաց նորա անկողինը հարդարեց և ապա հեռացավ։ Նորա գնալեն հետ, Ալթմազովը պառկեցավ և քանի րոպեեն՝ խորունկ քնեցավ։


Պետերբուրգը հայաստանցի յերիտասարդների փառասիրությունը յերկու մարդու որինակներով գրավում ե. առաջին որինակը տվեց Ղարախանովը։ Մի ղարաբաղցի տղա յեր, շատ սիրում եր պառավ և հարուստ այրիներու Բոքաչյոյի հարյուր վեպքը պատմելու, վորո փոխարեն ստանում եր նոցանից « ի հիշատակ խորին հարգանաց» վոչ միայն թանգագին մատանիներ, այլ և մեծագումար բանկային տոմսակներ. բանի վերջը այն յեղավ, վոր խեղճ յերիտասարդին «բարի գործելու համար » Սիբիր ուղարկեցին. իսկ Վաչաձեն մի սիրուն վրացի յեր, վոր մեր Ալթմազովի նման, յերբեմն բարի մտքով յեկել եր Պետերբուրգ համալսարան մտնելու, վորն չհաջողվեցավ նորան. վասնզի գիմնազիա յեղած ժամանակը , յերևի, սա ավելի հաճախ հայելիի յեբ նայել, քան թե յուր դասագրքերու վրա, և ավելի շատ՝ աղջիկներու գովասանքին եր ականջ գնում յեղել, քան թե վարժապետի դասախոսութլուններին. մեկ խոսբով՝ նորա գիտությունը շատ ե տկար յեղել համալսարան մտնելու համար։ Յերբ «իմաստության տաճարի դռները փակվել են աշխարհասեր վրացի յերիտասարդի առջև, նա բարի յե համարել զինվորական ասպարեզ թևակոխելու, վոր տվել ե նորան արտոնություն՝ նշանազդեստներ հագնելու. և յերբ մեր պատվելի իշխան Վաչնաձեն յուր սիրուն դեմքով և սիրուն նշանազգեստովն շրջում ե յեղել (դու աշտանակել հասկացի՛ր) մայրաքաղաքի փողոցների մեջ՝ հանկարծ մի հարուստ ռուս այրի աչքը ձգել ե մասամբ նորա սև մազերի ու բեխերի և մասամբ նորա իշխանական տիտղոսի վրա, և մի պատվակասն որ մեր աղքատ վրացին հարուստ իշխան դարձավ։


Յավ ե ասելը, մեր Ալթմազովը, հոր խրատներին համոզված , յուր առջև որինակ ուներ միշտ այս վրացի իշխանին: Թեև ամենքը գիտեյին, վոր Վաչնաձեյի շատ արտասվալի յեղավ, բայց այդ բանը վոչ վոքի չի խրատեց , մանավանդ հայերուն, և Ալթմազովի հայրը կարծում եր, վոր այդ վատ հետևանքին նրա վորդին յերբեք չի հանդիպիլ. հայը իբնե, վրացիի պես շռայլ չլինելով, յերբեք չի վատնիլ իր ձեռքի հարստությունը. իսկ հարստությունը — այդ բանի մեջ ամեն հայ համոզված ե—աշխարհիս յրեսին ամեն բարիքե վեր ե. հարստություն, վոր թեկուղ ձեռք բերած լինի մոլության և վոճրի գնով։


Ինչ և իցե։ Ալթմազովը յեկել եր Պետերբուրգ վոչ միայն գիտություն և ուսումնական աստիճան ստանալու, այլև մի ահագին