Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոժիտով աղջկա հետ պսակվելու։ Այս խորհուրդը նորան ներշնչած եր գրեթե որորոցի մեջեն։ Գիմնազիայում սովորելը և լավ սովորելը, Պետերբուրգ գալ՝ ուսումն շարունակելու համար, խոհեմությամբ իր բարոյականությունը անբիծ պահելը վոչ թե կյանքի նպատակ, այլ մինջոց նորա աչքում—հարուստ (բայց շատ հարուստի) աղջկա վրա պսակվելու համար։


Վորքան հերոսական միջոցներ՝ մի չնչին, մանր յեսամոլ նպատակի համար։


Ա՜խ,հայ, դու միշտ այդպես ես, յեղել ես և պիտի գուցե յերկար ժամանա կլինիս։ Ինչո՞ւ ուրեմն զարմանում ես ,վոր ազգերու առջև արհարմարված ես. ինչու ուրեմն սիրտդ ցավում ե, յերբ որինավոր ազգերու ընկերութենեն, ճիվեդ բռնած, քեզ միշտ դուրս են հանում։


Յերբոր Ալթմազովր մյուս որ զարթեցավ, ծառան մի տոմսակ բերեց տվեց նորա ձեռքը։ Տոմսակի մեջ մոտ ի մոտո այսպես եր գրած.


«Պարոն Ալթմազով։


«Համաձայն Ձեր ցանկությանը, յես յերեկ իսկույն, Ձեր, հեռանալեն հետ, շրջեցի իմ ծանոթների մոտ. նոցանից մի նը, վորովհետև յես շատ գովասանական բաներ եյի ասել Ձեր մասին, հոժարեցավ Ձեզ տնական վարժապետի պաշտոն տալու։ Լավ և նշանավոր մարդ ե իշխան Կաբիլկինը։ Հուսամ, վոր նորա ընտանիքի մեջ Ձեզ լավ կլինի: Յերեխայքը, վորքան յես ճանաչել եմ, համեստ և ընդունակ են , իսկ նոցա ծնողքը հարուստ , և, վոր գլխավորն ե, լուսավորյալ մարդիկ են, ուրեմն ձեր աշխատանքը չի կորչիլ ե դուք, թերևս նորա տան մեջ Ձեր նպատակին կհասնեք։ Հասցեն. Անգլիական գետափի վրա, սեպհական տան մեջ։ Շտապեցեք ։ «Մնամ Ձեզ շատ բարիք կամեցող X. Z.».


Իր նպատակին այսպես շուտ հասնելը այս անգամ ել չգարմացուց Ալթմազովին, վորին բախտը գրեթե ոլորոցեն այնքան յերես եր տվել, վոր նա տակավին չգիտեր ի՞նչ ասել ե ձախորդությունը։ Կաբիլկինի հոժարությունը վերաբերեց նա իր հատկությանը և վոչ անզնիվ պբոֆեսսորի բարեխոսության. մտքի մեջեն անգամ շնորհակալ չեղավ այդ բարի մարդուն։ Քանի֊քանի ուսանողներ ամիսներ և տարիներ սպասել են և չեն հասել չնչին վարձատրութլան՝ բոլոր իրանց պատրաստությունով հոգով չափ աշխատելու, միայն թե մի փոքր ապահոված լիներ նոցա որական ապրուստը և տաք բնակարանը։ Բայց ի պատիվ Ալթմազովին, այն ել պետք ե ասել , վոր նա վոչ միայն իր չքնաղ արտաքինով, այլ