Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ալթմազովը միայն գլխով արավ, վոր նշանակում ե, թե իշխանուհին իրավացի յե՝ բայց և հասկացավ իսկույն , վոը նա վերջապես գտավ իր ախոյանը։ Ալթմազովը, վոր գրեթե ծնած որ են տեսած չեր մարգոց յերեսի վրա բացի սերեն և հարգանքեն ուրիշ զդացմունք և այժմ, նկատելով իրանուհու աչքերի և ձայնի մեջ անհրաժեշտ ատելություն դեպի իրան—չի վհատեցավ. ինքն իրան յերդում արավ մինչև վերջը պատերազմել, յեթե հնարը կգտնե՝ հաղթել, ապա թե վոչ՝ հաղթվել, ծունր իջնել նորա առջև, վոտերը համբուրել, նորա ստրուկը դառնալ, բայց... չի հեռանալ։ Ինչո՞ւ։ Ով գիտե, գնա իրան հարցուր։ Շան զգացմունք, — լիզել զարնող ձեռքը։


Իշխանուհին դուրս գնաց և իսկույն ասաց աղջկան. — «Հորդ սենյակումը մի այնպիսի գեղեցիկ յերիտասարդ կա, վորի նմանը վոչ իրական կյանքի, վոչ յերևակայության մեջ և վոչ պատկերի վրա տեսել ես, կամ պիտի տեսնես։ Բելվեդերի Ապոլլոնը դրա առջև վոչինչ ե, բայց ափսոս վոր հայ ե. հայ ե վոչ միայն ծնունդով, այլ ե բնավորությունով։ Մի վախնար, դու չես սիրահարվիլ, վասն զի դու ռուսի ցեղական ազնվուհի յես, իսկ նա — արմիաշկա յե»։


Աղջիկը այնպես պինդ ծիծաղեցավ, վոր ձայնը մինչև Ալթմազովին հասավ։ Նա թեև մոր ու աղջկա իրար հետ ունեցած խոսակցությունը չի լսեց, բայց այդ ծիծաղի ձևեն հասկացավ, վոր այս այն տունը չե, ուր նա մտադիր եր յուր հոր խորհուրդները եյացնելու։ Բայց անձնապաստանությունը, համառությունը և յուր խորամանկության ամենակարողությունը նորա մեջ խոր արմատներ եյին ձգել։


Քանի ժամանակից հետ աղջիկն ել ներս մտավ. նա յել տեսավ, վոր Ալթմազովը յերևելի, սիրուն յերէտասարդ եր. նորա խոսակցութենեն նկատեց, վոր յուր տարքի համար չափազանց մեծ գիտություն և փորձառություն ունի. քանի՛-քանի անգամ նորա աչքերին չի դիմանալով՝ յուրերը խոնարհեց և յերբոր հեռացավ՝ սրտեն խորունկ ա՜խ հանելով, ասաց.—«Մե՜ղք վոր հայ ե» . բայց մի փոքր հետո ավելացուց.—«Ա՜խ, ինչո՞ մայրս ատում ե կավկասցիներուն. այդ ինչ նախապաշարմունք ե. մի՞թե ամենքն ել Ղարախանովներ ու Վաչնաձեներ են. խեղճ յերիտասարդը դեռ ես տասնիննը տարեկան ե, դեռ ևս յերևխա յե, ազնիվ պրոֆեսսորներու դասախոսությունները, ազնիվ մարդոց բարեկամությունը, ազնիվ յերիտասարդների կենակցությունը և... ազնիվ որիորդների ընկերությունը մի՞թե չեն կարող բնավորության մի քանի անհարթությունները ուղղել... բայց այդպիսի ցոլուն, խոշոր աչքեր, այդպիսի