դնելուցը յետո՝ մարդիքը սեղանի առաջին կամ սների տակին, կնանիքը յետի դասումը իրանց համար իրար մոտ շորը փռեցին, չոքեցին, գլուխ գլխի դրին ու սկսեցին զրից անիլ, իրանց գեղի ու տների բանը պատմիլ, իրար հալ հարցնիլ, մինչև տերտերն եկավ, ճրագները, կանթեղները վառեցին։ Վորտեղ ձեթ չկար, մղդսին ածեց, տերտերի փիլոնը քցեց ու, ընչանք մյուս ընկերն ու տիրացուքը կգային, նա յել մի քանի ծունր դրեց, չոքեց, սաղմոս ասեց, աղոթք արեց, եկողներին լավ վարավուրդ արեց՝ վորի քեֆը հարցրեց, վորի հետ ել ենքան զրից արեց կամ աչքերը ճմռեց, մինչև խալխը մի քիչ շատացավ, ընկերն եկավ, հրաժարիմքն ասեցին՝ գդակը գլխներին՝ յերեսները դեպի արևմուտը դարձրին ու յետո ել յեդ շուռ եկան. հավատամքն ու մեզեն սկսեցին, զանգակն մեկ անգամ ել քաշեցին։ Վորտեղ զանգակ չկար, ժամհարը գնաց կտրների, աղբսների վրա ձեն տվեց ու ժամն սկսեց կանգնիլ։ Տերտեր, տիրացու ժամ եյին ասում, ժողովուրդը ծունր դնում, խաչ հանում, կամ չոքում, նստում ու աշխատասեր, ժիր մղդսին յա ճրագի ծերը կտրում, յա կանթեղներին լիս տալիս, յա թե չե՝ միրուքը քորելով, կոնգալ գլուխը տրորելով, արշտոտալով դուրս ու տուն եր անում, բուրվառ շինում, կամ երեխեքանց գլխին խփում, վոր հանդարտ կենան, ղալմաղալ չանեն, դես ու դեն չվազին։ Բաղի անգամ ել բռնոթու ղութին ջիբիցը կամ ծոցիցը հանում, թափ տալիս, ինքը քաշում, փռշտում, յերեսին խաչ հանում, յա սատանին անիծում ու քեդխուդեքանցը թավազա անում, պատիվ տալիս ու ել յեդ ծանր ծանր գալիս իր տեղը կանգնում կամ տերտերի հրամանը կատարում։
Ջահել՝ տան տղերքն ել ամառվան պես խոտ հնձելու, կալ կասելու, բաղ փորելու, ետելու, թաղելու, դարման կրելու դարդ չունենալով՝ ճլմկոտալով, աչքները ճմռեցին ու քնահարամ մտան գոմը, վոր տավարին, ձիանոցը խոտ տան, տակները սրբեն, ջուրը տանին, ձիանը թիմարեն ու հետը խադ ասելով՝ ել յեդ կապեն ու գնան տուն։ Հարգևոր հարսերը՝ ասղաբույր գյուլարաթնի ոշմաղը մինչև քթների կեսը խոր քցած, քող ու լաչակի ծերը աչքերի տակը խոր քաշած, վոր ել յերեսները չեր յերևում, մեկ դարայի կամ ղադաք մինթանա հաքներին, մովի կամ կտավի շապկով զարդարած՝ մեկ մեծ գոտկով մեջքըները չորս տակ, հինգ տակ կապած՝ ղշի պես կուփ կուփ վեր թռան, յերեսներին մի քիչ ջուր քսեցին, փեշով սրբեցին ու վորն սկսեց տունն ավիլել, վորը դուռը սրբիլ, վորն ել չախմախին տվեց, կրակ արեց, վոր թոնդիրը վառի ու տան թադարեքը տեսնի, պղնձները վրեն դնի ու կերակըրները եփի, հազիր