գիր անի։ Տան ջահել աղջկերքն ել գլխները սանդրեցին, մազըները հուսած, քամակներին քցած՝ կարմրագագաթ պոպոզ մորթե գդակները գլխներինք ականջները կապեցին, դաստամալն ուսըեերին քցեցին, կուժը վրեն դրին, բերանը կալան ու գնացին, վոր տան համար բերենք ու յերկար ժամանակ ջրի վրա իրար հետ զրից տալուց յեդը, ել յեդ իրար հետ խոսելով ծիծաղալով մեկն իրանց տուն գնաց, մյուսն իրանց։ Արեգակի շողքն ընկավ տուն. բորյազը մեկ կողմից եր շվացնում, բզզում. հոսանը մյուս կողմից ֆստացնում, փստացնում, վզվզում, ձինը փանջարեքովը ու յերթկովը ներս ածում, ու անկաջ լցնում, ու երեխեքն ել քնաթաթախ վեր կացած, թունդրի չորս կողմովը բոլորված շարված ու դեռ անլվա՝ վոտները քարին, գետնին եյին ծեծում, մորիները խփում, վոր առնին, ուտեն։ Աթարի սև, թանձր ծուխը դուռն ու յերթիկը կալել՝ տունը մխի ծով եր շինել, ենպես վոր մարդի աչքի առաջը չեր կարում ջոկի։ Երեխեքանց սուգ ու շիվանը գլուխ եր տանում, բյալա ծակում։ Վորն որորոցումն եր լալիս, վորը դեռ յորղանի տակին, աչք ու բերան ծխով լիքը գոռում, հարայ տալիս, վորն ել տված հացովը հերիք չեր, երի ժնգժնգում, ուզում եր, վոր ելի տան, վոր ձենը կտրի։ Խեղճ տանտիկինը հո չեր իմանում թե ձեռը վորի բերնին դնի, վորի աչքը կշտացնի՝ ու իր բերանն ու աչքը հո՝ բաց ու խուփ անելով մեռել եր՝ հենց բռնիր։ Ենքան ծուխ եր կուլ տվել, բոնոթի քաշել, փռշտացել, հազացել վոր սիրտն յեկել եր բողազին դեմ առել։ Ենքան աչքերը տրորել եր ու աղի արտասունք թափել վոր աչքի լիսը թռել եր։ Ենքան կուզեկուզ հավկրի պես ման եր յեկել, պուճախե պուճախ ընկել վոր ել մեջքը չեր կարում քաշիլ։ Թունդիրն ել քանի կենում եր, թեժանում եր։ Պղնձները ղըրըթղըրթ յեփ եյին գալիս, ինքն ել թունդրի չորս կողմը դուբարա ավել քսեց, սրբեց, կերակրների համը տեսավ, աղ գցեց՝ ու մտիկ եր անում վոր ժամավորը տուն գա։ Աստուծո վողորմությանը հասավ. ծուխը յեդ քաշվեցավ բաժին յեդ առավ. ջրի գնացողները եկանք տղերքն ել հավաքվեցան՝ արեգակը մեկ ջիդա բոյ եկավ՝ բարձրացավ, բայց դեռ վողորմի աստուծու ձեն չլսած, ժամավորները չեկած՝ ով եր կարող վոր բերանը նշխարք դնի:
____
1. Գյուղական կենցաղի ո՞նչ պատկեր կա վեպի այս հատվածում։ Ընտանիքի վոր անդամների վրա յե ծանրացած տան ներքին հոգսը:
____