Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այժմ յես ուզում եմ մի քանի միջնավեպեր պատմել նորա կյանքից, վոր անցավ նորա այս չորս տարվա ուսանողության ժամանակ։


Յեթե Ալթմազովը հյուրանոցումը հանդիպած անգլիացի կնոջ խոսքերի վրա լավ ուշադրություն դարձրած լիներ, գուցե հոր տված խրատներեն և յուր աշխարհայեցողաթյամբ շինած կյանքի ծրագրեն կհրաժարվեր վոչ միայն ինչպես մի խելացնոր և յերազական, այլև ինչպես վնասակար և ապարդյուն գաղափարե։ Նա կհասկանար, վոր հայելուն՝ նոցա վորևե նպատակին չհասցնելու համար հազարավոր արգելքներ դրված են ամեն կողմանե. նոցա անունը նախապաշարմունքով շրջապատած ե, նոցա քանքարը և գործոխնեյությունը չարակամությունով, նախանձով, ինչպես երեն ցանցով՝ փաթաթված ե - փառքի ու պատվի դռները նորա առջևը փակած են և դեպի այն տանող ճանապարհը փուշ ու տատասկով լցված ե հայի առջև յերեք ազատ ճանապարհ բաց են՝ մինը դեպի մոլորություն, մյուսը դեպի վոչնչություն և յերրորդը դեպի կորուստ։ Նա, խեղճը, չգիտեր, վոր հային մինչև անգամ հրամայած չե յուր աստվածատուր խելքը ի գործ դնելու. նորան միայն թույ տված ե խելքի տեղ խորամանկություն գործածելու. խորամանկություն. վոր ատելի, անգոսնելի և բարեմիտ մարդոցմե, հալածած ստրկի հատկություն ե։ Նա չգիտեր, խեղճը, վոր իշխանները դափնիներով զարդարել են բանաստեղծներին, վորոնք իրանց քնարը լարել են դեպի հայը ատելություն, նախանձ, չարկամություն և ծիծաղ շարժող զգացմունքով։ Այս ամեն արգելքին նա պիտի հանդիպեր այն ժամանակ, յերբ նորա զգացմունքը լինեյին ազնիվ, սուրբ, նվիրական. գոնե այն ժամանակ նա սուրբ զոհ կլիներ յուր սուրբ գաղափարին և զգացմունքին։ Բայց, ավաղ, Ալթմազովի վոչ նպատակն եր սուրբ, վոչ գաղափարը և վոչ զգացմունքը։ Ի՞նչպես կարելի յեր, վոր նա և յուր կյանքի հետ ունեցած պատերազմի հաղթանակը առներ, և աշխարհի առջև պարզերես մնար։ Նայենք, այսքան հազվագյուտ հատկություններու տեր Ալթմազովին կըհավանի՞ իմ ընթերցողը. նայենք, նա րր անկման միջոցին մի հատիկ կարեկից սիրտ կգտնե։


Հուլիս ամիսն եր։ Այս ամառ իշխան Կաբիլկինի սեպհական դաստակերտը նորոգվում եր Պավլովսկումը, և այդ պատճառավ նորա գերդաստանը ուշ տեղափոխվեցավ ամարանոց։ Ալթմազովի հռչակը այն թատրոնի յերեկոյեն արդեն քաղաքի մեջ տարածվել եր. ամենքը ուզում եյին նորա հետ ծանոթանալ, բայց այդ բախտը շատ քիչերին եր հաջողում պատճառը այն ե, վոր նա մեծագույն