մասը որվան կամ զբաղած եր իր աշակերտներին սովորեցնելով, կամ Կաբիլկինի հետ խոսելով, վորոնք Ալթմազովի պաշտոն մտնելեն հետ՝ սկսել եյին սովորականին ավելի ստեպ այցելության գալու և մանավանդ կանանց սեռը՝ «հայ Ապոլլոնին» տեսնելու համար։ Իշխանի տունը ուխտատեղի եյին դարձրել. ամենքը ուզում եյին նորան տեսնել, հետը խոսել, ծանոթանալ, նորա կարծիքը և նվագը լսել. կարճ՝ սիրել նորան և սիրվել նորամեն։ Խեղճեր, նոքա չգիտեյին, վոր Ալթմազովը իր մանկական հասակին սկսած արդեն խրատված եր հորեն՝ «ճարել մի անվանի և շատ հարուստ տանե աղջիկ, պսակվել հետը, և պսակի միջոցով արիստոկրատի անուն չաղացնել»։ Կարո՞ղ եր խեղճ յերիտասարդը հոր բաղձանքը և իր սեպհական ուխտը փոխել ներկայումս քանի մի րոպեյի մարմնավոր վայելչության և ապագայում հավիտենական ստրջանքի համար։ Խեղճ կնանիք, ձեր անկեղծ զգացմունքը, ձեր սրտի գորովանքը պիտի ընդհարվին այդպիսի սառն հաշիվների և դուք պիտի զարմանաք, թե ինչպես ե կարելի, վոր այդպիսի գեղեցիկ մարմնու մեջ այդպիսի կոշտ հոգի լինի դրած։ Բայց և շատ խիստ մի լինիք ձեր դատմունքի մեջ։ Ալթմազովը իր ծնած տեղի և նորա պարագայի արտադրությունն ե։ Հայաստանը այն պայմանի մեջ, ուր վոր ե՝ ուրիշ տեսակ զավակն եր չի կարող ծնանիլ։ Փոխեցեք կաղապարը, կփոխվին և նորա տակեն դուրս յեկած կերպարանքները։ Ո՞վ ե մեղավոր։
Ալթմազովը հենց վոր իշխան Կաբիլկինի տուն մտաւ, իսկույն
գրպանեն հանեց յերկու հատ տասը մանեթանոց, մինը տվեց դռնապանին
և մյուսը սպասավորին և չսպասեց, վոր նոքա խոնարհաբար
շնորհակալություն ասեյին, թողեց և հեռացավ նոցամեն։
Մի որ ել յերբ Յեվդոկիայի նաժիշտը արծաթի ափսեյի վրա նամակ
բերեց նորան, յերրորդ տասը մանեթանոցն ել նորան ընծայեց։
Այս ամեն կյանքի մանր-մունր ֆոքուսները հայրը նորան սովորեցուցել
եր՝ իբր տասնևիններորդ դարուս կենցաղագիտության
ամենահարկավոր գաղտնիքը։ Յերբ այս և այսպիսի լուրերը
իշխանուհու ականջն եյին հասնում, նա սրտեն խոր հոգոց
հանելով, ասում եր՝ «Տե՜ր աստված, տ՜եր աստված, այսքան
մստաղահաս և այսքան ապականված»։ Յեվ խստիվ հրամայում
եր ծառաներին՝ զգուշանալ խորամանկ հայեն։ Խեղճ յերիտասարդը,
վոր կարծում եր թե ապագա շենքի հիմքը ամուր ե դրած, չգիտեր,
վոր յեկած որեն արդեն այն քանդվել եր։
Իշխան Կաբիլկինի ընտանիքը յերկու ամիս ամարանոցում
մնաց, և այդ յերկու ամիսը Ալթմազովի համար «Հազար ու մի գի-