ճո լռությանը տալ, առաջարկեց Սուսաննային իրանց մի փոքր զվարճացնելու համար , չի՞ կամենալ արդյոք դաշնամուրի առջև նստել և նվագել. բայց և ավելացրեց. «Որիորդ, չլինի՞ թե իմ արաջարկությունս ընդունիք իբր ցանկություն ձեզ քննադատելու։ Պ. Հենզելթը ձեր մասկն մեզ արդեն այնպիսի գովասանքներ ե տվել, վոր ձեր մատերի ամեն մի շարժվածքը մենք նվագահանդեսի տեղ պատրաստ ենք ընդունելու։
— Մեծապես շնորհակալ եմ ձեր իմ մասին կազմած այդպիսի
շողոքորթիչ կարծիքի համար, ասաց կարմրելով Սուսաննան. բայցյ
յես վաղուց ե, վոր կտորներ նվագած չեմ. յերկու շաբաթ ձեռքս
դաշնամուրին դիպած չե։ Դուք գիտեք, այդ բավական ժամանակ ե,
վոր մատերը իրանց սովորական արագությունը կորցնեյին ։
— Չե՛, չե՛, խնդրենք, ասաց իշխանուհին, նագեցե՛ք մի բան։
Մենք խիստ դատաքննիչ լինելու վոչ դիտողություն ունինք, վոչ
ճաշակ... գուցե պարոն Ալթմազովը ...
— Պարո՞նը ևս նվագում ե, ասաց Սուսաննան, կարմրելով և
աչքերը դարձնելով ուսանողի վրա։
- Այո՛, մի փոքր, պատասխանեց Ալթմազովը այնպիսի արհամարհական
ձայնով, վոր առավել վայելուչ եր մի անպիտան կառապանի,
քանի, թե մի համեստ աղջկա վերաբերմամբ։
Ամենքը նկատեցին այդ չար կոպտությունը։ Յեվդոկիայի աչքեն
մինչև անգամ արտասուք կաթեցավ. խեղճ աղջիկը մի րոպեյի մեջ
յերկու անգամ կարմրեցավ և տժգունեցավ։ Իշխանուհին նշանավոր
հայացք ձգեց իշխանի վրա, վոր կնշանակեր՝ «Հը՞, ի՞նչպես ես,
չեյի՞ ասում քեզ, վոր հայը միշտ հայ կմնա»։ Ամենքը նկատեցին
այդ անտեղի կոպտությունը. միմիայն միամիտ Սուսաննան չի
նկատեց։
֊ Այդ «մի փոքրը» , ասաց Ալթմազովին, շատ և շատ նշանակություն
ունի. բայց հուսամ, դուք ներողամիտ կլինիք։ Յես յերկու
շաբաթ հիվանդ եյի, այժմ յես բավական կազդուրված չեմ։
Ասաց և մատերը վազեցուց կլավիշներու վրա։ Փոքր մի ֆանտազիա
անելեն հետ՝ նվագեց Քոնթսկիի յերևելի «Առյուծի սթափումը»,
վոր այն ժամանակները նորաձև յերաժշտական հատվածներից մինն
եր և վոր իսկական պետերբուրգցին չեր լսել նույնիսկ հեղինակի
նվազածը։
Առյուծի զարթելից մի փոքր առւաջ Սահարա անապատի լռությունը,
նորանից հետո՝ առյուծի քանի.քանի անգամ ամպրոպաձայն
մռնչելը. հետո՝ ավելի և ավելի սաստկացնելը իր ահեղ մռնչյունը,
հետո՝ արյունռուշտ հարձակման պատրաստությունը