հետո սպառազինված վորսորդներին հանդիպելը, հետո՝ կատաղի պատերազմը յերկուստեք, հետո՝ վիրավորված և հոգևարք գազանի ոռնալը և վերջապես՝ վորսորդների հաղթության յերգը—այս ամենը պատկերացան լսողի յերևակայությանը մեջ՝ Սուսաննայի ճարտար և խոսուն մատերի զորությամբ։ Մեծ և կախարդական եր նորա կատարած ազդեցությունը լսողների վրա։ Իշխանուհին և Յեվդոկիան սրտերի փղձուկեն ակամա արտասվեցան, իշխանը մնացել եր հիացած. ամենքը քաղցր ապշության մեջ եյին, միայն Ալթմազովը մնաց անզգա։ Իշխանուհին նայեցավ նորա վրա և, գյուխը շարժելով, ասաց մտքի մեջ.— «Այս գեղեցիկ մարմնու մեջ հոգի չկար։ Յեվ իրավ վոր՝ բնությունը ամեն բան առատ ձեռքով տվել եր նորան, բացի հոգիեն։
Սուսաննան յերեխայի անմեղությունով նայում եր Ալթմազովի
վրա ու սպասում եր նորանից թեկուզ վի խոսք, թեկուզ մի հիշոց,
բայց մի խոսք, մի մարդկային խոսք. սպասում եր խեղճ աղջիկը,
յեթե չամաչեր՝ գուցե նա կխնդրեր, կաղաչեր, մի խոսք կպաղատեր
նորանից: Ավաղ, Ալթմազովը վոչ մի խոսք չասաց և հեռացավ:
Ալթմազովր սկսավ համալսարան յերթևեկելու։ Հենց առաջին
որեն ընդհանուր ուշադրությունը իր վրա դարձուց և՛ մեծավորներին,
և՛ ուսուցչապետներին, և՛ ուսանողներին՝ թե իր արտաքին
բռնվածքով և թե իր հիանալի ընդունակություններով։ Ինչպես վոր
նա մի անգամ ինքն իրան խոսք եր տվել, այնտեղ ևս իր խոստմունքը
չի դրժեց, ամենայն կողմանե նա համալսարանի մեջ ընտիր
ուսանողն եր համարվում։ Սկզբանե ամենքը սիրում և պատվում
եյին նորան, իսկ ինքը վոչ սիրում եր և վոչ պատվում. այս վոր
նկատեցին՝ ուրիշներն ել դադարեցան նորան սիրելու, բայց միշտ
հարգում եյին նորան, հազվագյուտ հատկությունների համար։ Իսկ
յերբոր նա մի պարահանդեսի մեջ, պաշտպանելով մի ուսանողի պատիվ,
յերկու ապտակ տվավ մի գնդապետի ու նույնհետայն մենամարտության
հրավիրեց և, սիրտը վախ ձգելով, ստիպեց բոլոր ուսանողների
առջև ներողություն խնդրելու—այն ժամանակ ընկերները մեծ
հարգանք զգացին դեպի «քաջ հայ ուսանողը»։ Սրախաղության մեջ
ախոյան չուներ Ալթմազովը, իսկ քառասուն քայլափոխեն խաղաթղթի
ասին փխելը ատրճանակեն՝ նորա համար մի չնչին բան եր։ Շատ կարելի
յե վոր՝ կարդացողները արդեն համարում են Ալթմազովին մի նոր
Դոն-Ժուան։ Չե, սխալ են նոքա. հավատացնում եմ, վոր բոլոր յուր
համալսարանական ընթացքի միջոցին նորա մեջ վոչ մի պագշոտ
խորհուրդ չի մտավ. մայրաքաղաքի. վոչ մի առյուծուհին չեր կարող