Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նալ, կին և մայր լինել մինչև յե՞րբ այդպես չոր-գլուխ պիտի մնաք, միայնակ ու ձանձրալի կյանք պիտի անցներ։


— Ինչո՞ւ չե, յես ուրախությամբ կպսակվեյի. բայց ո՞վ պիտի առնի։ Դուք գիտեք խո, մինչև վոր աղջկան յերիտասարդը չհավնի և չսիրե, աղջիկը յերբեք իրավունք չունի,- յեթե չուզե յուր պատիվը կորցնել- վոչ հավանել և վոչ սիրել, ասաց նա ու աչքի ծայրով նայեցավ Ալթմազովի վրա։ Բայց Ալթմազովը, վոր բոլոր ժամանակը նորա վրա յեր նայում, հենց վոր Սուսաննայի աչքը նորանին դիպան, իսկույն, իբր թե զզվանքով, յուր աչրը հեռացուց նորանեն։ Միամիտ Սուսաննան այդ ևս չնկատեց. բայց այդ բանը նկատեց իշխանուհին ու մտքի մեջ ասաց. —«Այս ի՞նչ հրեշ ե, ասես թե սորա սրտումը ոձեր ու կարիճներ լինին նստած. այս ի՜նչ անհասկանալի ատելություն ե, վոր ունի դա դեպի, այս պատվական որիորդը, չեմ հասկանում»։


Նա կհասկանար , յեթե հայի բնավորությանը տեղյակ լիներ։ Խեղճ կինը չգիտեր, վոր հայը դեպի իր համազգին ունեցած ատելության մեջ փնտռում ե ույժ, վայեչություն և հոգեկան մխիթարություն։


Թեև առաջները կասկածում եր, բայց այդ որը իշխանուհին համզվեցավ, վոր Սուսաննան սիրում եր Ալթմազովին, նմանապես համոզվեցավ, վոր Սուսաննայի մեջ ավելի կանացիություն , քնքշություն, բանաստեղծական հոգի, աշխույժ կա, քան թե իր հարազատ Յեվդոկիայի մեջ, և յեթե յերբ և իցե յերկուսը ներկայանային մի որինավոր, լուսավորյալ, առողջամիտ, մարդկային արժանավորություն ճանաչող յերիտասարդի, անշուշտ նա նախամեծարության արմավենին Սուսաննային կտար։ Իշխանուհին ամենևին չեր կարողանում հասկանալ, թե ինչպես ե կարելի, վոր Այթմազովի պես անհոգի, չարսիրտ լերիտասարդև ել լին եր հալ Ս ուստն- նայի նման րնրուշ սրտով9 դգայուն հոգով9 կալտառ9 ուրախ9 բաբի աղջիկն ել լին եր նույն աղդի ծնունդ։ Բայց նա մոռանում եր9 վոր մինը ասիացու ձեռրուէէն եր դաստիարակված9 իսկ մյուսը յեվրոպացու. նա արյունին ավելի գերազանցություն եր տալիս, քան թե դաստիարակության։ Այդ թեորիան վորքան ել ճշմարիտ լինի վերաբերությամբ կովերի,ձիերի, խոզերի, շների և հավերի, այսուամենայնիվ, մարդու վերաբերմամբ միշտ սխալ հետևանքների յե բերում։ Յերեխան վոչ նորա համար ե վատ, վոր վատ հորե ու մորե ծնած ե, այլ նա նորա համար վատ ե, վոր վատ հոր ու մոր ձեռք ե մեծացած, վատ ծնողնրերից ե դաստիարակված։ Ահա ինչի վրա մեծ և առանձին ուշադրություն պիտի դարձնեյին մեր հայր և մայրերը... Բայց վո՞ր հայր ու մայր կասե, թե «ես վատ եմ»։