Մի անգամ իշխանուհին , ըստ դիպաց յուր մարդու բարձրագույն պարգև ստանալուն, մտադիր յեղավ մի փառավոր պարահանդես տալու, ուր հրավիրված եր նաև Աուսաննան , վորին իշխանը և իշխանուհին արդեն այնքան սիրում եյին,վոր վոչ_ մերձավոր ազգականներեն ստոր չեյին դասում։ Պարահանդեսեն մի շաբաթ առաջ Սուսաննան, յերեսը կարմրած, աչքերը ուրախութենե ցոլալով՝ մոտեցավ ու ասաց Ալթմազովին.
— Պարոն համազգի , ձեր կարծիքրով ինձ վո՞ր գույն հալավը
ակել կվայելի (կսազի):
— Իհարկե , հարդագույնը , ասաց Ալթմազովը գրեթե ակամա.
այդ ո՞վ չգիտե վոր։
— Իսկ դուք վո՞ր գույնը ավելի կհավանեք, շարունակեց Սուսաննան։
֊Իմ սիրած գույնը մանիշակագույնն ե, ասաց Ալթմազովը, և
ուզում եր հեռանալ։
-— Ասացե՛ք խՆդրեմ, պարահանդեսի մեջ դուք վորի՞ն միտք
ունիք հրավիրելու առաջին կադրիլին, ասաց Սուսաննան, կոր կարծես
թե վոչ նորա համար ե խսոսում, վոր իր հետաքրքրությունը հագեցնե,
այլ իբր թե կարոտ ե նորա ձայնին, վոր նորա խոսք ու_
զրուցը փափագով լսե։
— Իհարկե , իշխսնուհուն , պատասխանեց Ալթմազոկը հորանջելով
և ասես թե սաստիկ գարշելով խեղճ աղջկա անմեղ ճռվողեն:
—
Իսկ յերկրո՞րդը, պնդում եր Սուսաննան։
— Կարծեմ, վոր քաղաքավարությունը պահանջում ե, պատասխանեց
Ալթմազովը, քիթ ու պռունկը ծռմռելով, իբր թե մի շառ
հիմար մարդու հետ ե խոսում, վոր Յեկդոկիային հրավիրեմ . ի՞նչպես
եք կարծում։
— Իսկ յերրո՞րդը, չեր դադարում Սուսաննան, յերեսը գունատած։
— Յես ի՞նչ իմանամ, ինչ յերևելի տան ադջիկներ կլինեն՝
այնտեղ. իհարկե , մինին արժանի կգտնեմ հրավիրե ու։
Սուր և թունավորված դաշույնը սրտի մեջ ցցած այնքան կսկիծ չեր
պաաճառիլ խեղճ աղջկան , վորքան այս ՝կծու, արհամարհական
գոռոզ խոսքերը։ Իսկույն աչրերեն կաթ կաթ սկսան
արտասունքը գետին թափել։
— Մի՞թե ինձ համար նաև ամենափոքր ուշադրություն թողած
չեք ձեր հիշողության մեջ, պարոն Ալթմազով, ասաց աղջիկր,
արդեն բոլորովին լալով. մե՜ղք ե ձեր հոգուն, մե՜ղք ե... յես ձեզ
այնքան անկեղծ սիրել եյի... աստված տա, վոր մի ուրիշը տա