Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իր գլուխ գործոցը նա տվել ե 45 տարեկան Հասակում: Նախքան իր գործերը արտադրելը, նա ամենայն համբերությամբ ուսումնասիրել ե յեվրոպական և ռուսական դրամատիկ գրվածքները, առանձնապես կանգ առնելով Շեքսպիր, Շիլլերի, Մոլյեռի, Գոգոլի և Գրիբայեդովի յերկերի վրա, ծանոթանալով նրանց գրելու տեխնիկային, յուրացնելով ռեալիստական դրամայի բոլոր նվաճումները։ «Պեպոն» Գաբրիել Սունդուկյանի գրական բոլոր գործերի այն ֆոկուսն ե, վորի մեջ սեղմ գծերով պատկերացված ե հայ առևտրական դասի վերելքը, դեպի բուրժուական անողորք, միջոցների մեջ վոչ մի խտրություն չդնող դասակարգի տիրապետությունը։ Նրա վերելքի առաջին և դժվարին աստիճանը յեղել ե կշեռքն ու արշինը, վոր հետագայում տարել ե նրան դեպի գործարաններ , նավթաշխարհք ,պղնձահանքեր և այլն։


Սունդուկյանը, սակայն, մեզ համար այսորվա արժեքը չեր ունենալ, յեթե սահմանափակվեր սոսկ առևտրական դասի կենցաղը պատկերելով։ Սուեդուկյանի ամենամեծ արժեքը մեզ համար հենց նրա մեջն ե, վոր նա այդ դաժան ու կհղեքիչ դասին հակադրել ե սեփական աշյսատանքով ապրող ընչազուրկ աշխատավորին, վորի պատկերը նա բոլորել ե մի տեսակ փայլուն լուսապսակով։


«Պեպոն» սոցիալական մի պեես ե, ուր հեղինակն անկախ իր տեսակետներից ու հասարակական նպատակներից, հանձին յերկու հակադիր գեղարվեստական տիպերի տվել ե՝դասակարգային մտքով սոցիալական ընդհարման մի ցայտուն փաստ։ Գեղարվեստական մի փաստ, վորն ընդունակ ե միանգամից բնորոշելու այն դասակարգային հակամարտությունը, վոր գոյություն ուներ հայ կյանքում նոր զարթնող բուրժուազիայի և սրանից կախման վիճակ ունեցող ընչազուրկ աշխատավորության միջև։


Պեպոն— դա սոցիալական անարդարության բարձր ճիչն ե, Զիմզիմովը ֊դաժան կեղեքիչ դիվային ծիծաղը։


Պեպոն—շահագործվող դասից բարձրացող մի խրոխտ բողոք ե, բողոք անարդար ու անհավասար կարգերի դեմ։ Պեպոն խորապես զգում ե, վոր ինքն ու իրպեսները կույր զոհեր են աշխարհի այն կարգեր,վորոնք Արութին Զիմզիմովի նման ավազակներին սոցիալական սանդուխքի ամենաբարձր աստիճանին են հասցնում , յերկրային բոլոր բարիքները նրան ընծայելով։


Պեպոն զգում ե կարգերի անարդար լինելը,բայց չե գիտակցում կցում յերևույթի պատճառները։ Պեպոն զգում ե և տեսնում, թե ինչպես արդար վաստակով ապրողը գետինն ե լիզում, իսկ Զիմզիմովի նման կեղեքիչն աշխարհին տեր դառնում։