սնդուկից, և այս մասին չէ հայտնում վոչ Պեպոյին, վոչ ել Շուշանին։ Ազնիվ ծերունին տակնուվրա յե անում իր տունը, փնտռում ե կորած բարաթը, բայց անոգուտ: Իսկ Կեկելի փեսացուն իմանալով, վոր փողը կանխիկ չեն վճարելու, թողնում ե Կեկելին, ուրիշ աղջիկ ուզում։
Զիմզիմովը տեսնելով, վոր մուրհակը կորած ե, ուրանում ե
պարտքը։ Պեպոն ընդհարվում ե Զիմզիմովի հետ, անպատվում ե
նրան, յերեսին խփելով իբրև վողորմություն առաջարկած նրա 50
մանեթը։ Զիմզիմովը Պեպոյին դատի յե կանչում. դատարանը վորոշում
ե Պեպոյին բանտարկել։
Հենց այն միջոցին, յերբ Պեպոն պատրաստվում ե բանտ գնալ,
մուրհակը գտնվում ե:
Վախենալով խայտառակությունից, Զիմզիմովը գալիս ե Պեպոյի
տունը, խնդրում ե հաշտվել, պարտքը թեկուզ մեկին յերկու
վճարելու պայմանով։ Պեպոն չի համաձայնվում, ասելով, թե ինքը
կհաշտվի, բայց հրապարակով, դատարանում, ուր նրան խայտառակել
եր Զիմզիմովը, ուր յերդվել եր, թե պարտ չե։ «Արի գնանք,—
առում ե Պեպոն, — վորտեղ ինձ ես սհաթիս ստեցիր, արի մի ենտեղ
ես բարաթը շանց տամ, թող յերեվա, վոր սուտը յես չեմ...»:
Զիմզիմովը չի կամենում, վոր իր խայտառակվելը խալխն
իմանա, իսկ Պեպոն չի համաձայնվում գործն ընտանեբար վերջացնել
և հոժարակամ գնում ե բանտ, վոր ազատվելուց հետո
«ավազակի» հախիցը գա։