Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ Ե Պ Ո

ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆ ՅԵՐԿՐՈՐԴ

ՏԵՍԻԼ XIV

ՊԵՊՈ, ԱՐՈՒԹԻՆ


ԱՐՈՒԹԻՆ Հը, ուր ես եկել, ախպեր։

ՊԵՊՈ

Ա՜յ համեցեք նստի։ (Ինքը մոտ քաշելով մի ախոռ, նստում ե).

ԱՐՈՒԹԻՆ (նստելով ընկողմարանի վրա առանձին)

Իմ տանը սա յե պատիվ անում ինձ։ (Պեպոյին) Ախըք, ես վախտ ո՞ւր ես եկել։

ՊԵՊՈ

Կուշտը քաղցած ինչ ե հարցնում... Բողազս մի կտրի, աղա Արութին. թե ես սհաթիս չես տա, վարձկ կանես, վոր ինձ սպանես եստեղևետ։

ԱՐՈՒԹԻՆ

Թե բան եմ պարտ, ախպեր, դրան ի՞նչ խոսք։ Ո՞ւմ փողն եմ կերել, վոր քու փողն ուտեմ... Ինչ վոր բարաթ եյիր ասում... Գտար, քերել ես։

ՊԵՊՈ (առանձին, կրծքին խփելով)

Ը՜մ... (Բարձր) Բարաթը չկա, հո գիտես. դու քու դավթարներումը գտար թե չե։

ԱՐՈՒԹԻՆ

Իմ դավթարներում շատ փնտռեցի, հախ աստծու, համա մի տառ ել չգտա ձեզ համար։

ՊԵՊՈ

Բաս ինչ անենք հիմի։