Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԵՊՈ

Սրա ասածը հոիսկի չեմ հասկանում։ (Հեգնորեն) Եկել ե՝ բարիշենք ասում ե։

ԿԱԿՈՒԼԻ (ծաղրելով)

Հա... (Հեգնորեն գլուխ տալով Արութինին) Բաս մի լավ շնորհակալություն անենք։

ԱՐՈՒԹԻՆ (առանձին, շփոթված)

Մտիկ ես լրբին:

ԿԱԿՈԻԼԻՆ (Պեպոյին)

Տո, թե ասում եյիր, լավ մարդ չի աղա Արութինը։

ԱՐՈՒԹԻՆ (առանձին)

Անզգամ...

ՊԵՊՈ (ժպտալով)

Ինչ գիտեմ. խղճմտանքը զարթնել ե։ (Գիքոն շարժում ե զլուխը):

ԿԱԿՈՒԼԻ (Պեպոյին)

Հետո վոնց ե բարիշում կեսը տալիս ե։ (Մոտենալով Արութինին) Յես քու մարդ ասողին... (Բռունցքը բարձրացնելով) Դե, հոգիտ պահ տու ու սերթուկդ հանի։

ՊԵՊՈ

Կակուլի, Կակուլի։

ԳԻՔՈ (Պեպոյին)

Տո, բանհոգի չանի:

ԿԱԿՈՒԼԻ (Արութինին, ձախ ձեռքով բռնելով նրա ձեռքից)

Ը՜, քու... (Աջու բռունցքը ցույց տալով) Դե, գնա հիմի՝ գանգատ արա...

ԱՐՈԻԹԻՆ

Տա, գժվել ես, եյ։

ՊԵՊՈ (հեռացնելով Կակուլուն Արութինից)

Կաց, Կակուլի, ետ մարդկություն չի։

ԱՐՈՒԹԻՆ (շորերն ուղղելով)

Արի ու ձեզ պեսներին լավություն արա։

ԿԱԿՈՒԼԻ (Պեպոյի ձախ կողմը կանգնած, Արութինին)

Լավություն... (Պեպոյին) ինչ պտուղն ե... Դիփ հոգու հետևից և ման գալի, այ. միթոմ չեմ գիտի... (նայելով Արութինին գլուխը շարժում ե. հետո կրկին դառնալով Պեպոյին) Աբա, բարաթը լուս չեր ընկել, տեսնեմ թե վոնց եր լավություն անում։