Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որեն) Վախենում ես, վոր իմ տեղ քեզ չղրկեն բերդը, թե՞ ճըռներդ դողում են ինձանից:


ԱՐՈՒԹԻՆ

Տո, յես ուզում եմ քեզ լավություն անեմ։


ՊԵՊՈ

Ինչ ձեռիցդ եկավ, հո արիր. փող եյիր պարտ՝ ուրացար, եկա տունդ խնդրելու, տանիցդ դուրս արիր, վերջն ել բանտ ես ղրկել տալի, ուրիշ լավություն պիտի դուրս գա ձեռիցդ, աղա Արութին: Եկել ես, վոր մասխարա գցես ինձ: Հերիք ե, հերիք, պարոն... Գնա, գնա, աստծուն փառք տուր, վոր իմ տանն ես ու իմ ոճորքի տակն ես գտնվում, թե չե ես երած սրտիս վրա, ել սաղ չեյիր պրծնի իմ ձեռքից... Միտդ հո միտդ ե, ինչ հանգի դուրս արիր ինձ քու տանից... Են արարմունքը քեզ սաղ կգար, քեղ, աղա Արութին: Յես քեզ խնդրում եմ, համեցեք գնա, ջափա քաշի, վեր հրես կտանեն ինձ, ել վախտ չկա, ուզում եմ մորս ու քվորս մնաս բարով ասեմ։


ԱՐՈՒԹԻՆ

Տո, ետ բանը իմ ձեռին չի. ել քեզ բանտ չուղարկել տամ, ուրիշ ի՞նչ ես ուզում։ (Պեպոն զարմացած նայում ե, իսկ դրսից լսվում ե Կակուլու ձայնը՝ Եկա՞վ)։


ՏԵՍԻԼ XIII

ՆՐԱՆՔ, ԳԻՔՈ, ԿԱԿՈԻԼԻ.


ԳԻՔՈ(դիմացի դռանը Կակուլուն),

Կորել են, կորել. ոչով չկա։


ԿԱԿՈՒԼԻ(ներս գալով, Գիքոյին)

Տո, այ Պեպոն, ի՞նչ ես ասում:


ԱՐՈՒԹԻՆ(տեսնելով Կակուլուն, առանձին)

Ելի ես պաժարնին։


ԳԻՔՈ (ներս գալով)

Ես վո՞նց եկար, Պեպան, վոչ չտեսա։ (Արութինին) Ա՛յ, աղա Արութին, հիմի կտամ, (մատնացույց անելով Պեպոյին) թե կասի։ Ետ դու, ես սա։


ՊԵՊՈ

Ես ի՞նչ խաբար ե, չեմ իմանում։


ԿԱԿՈՒԼԻ

Վա, աղա Արութինի հետ դու յես խոսում ու մեզ ես հարցնում։ (Գիքոն անցնում ե բեմի ձախ կողմը):