Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԵՊՈ (Արաթինին)

Միտդ չե՞ր... Խեղճ վողորմելի. յարաբ վոնց ես մի թիքա հաց ճարում, ուտելու... Ո՞ւմն ես խաբում, ումը... Ես սհաթիս դատավորի մոտ ուրացար, վոր քու որումն ինձ վոչինչ պարտ չես ելել, վոր յես քեզ վրա շառեր եմ հնարում. ես սհաթիս ձեռք քաշեցիր սրա թղթերը ու հիմի միտդ չեր... ու հիմի բարիշենք... Եսքան վախտ չարչարեցիր, եսքան գլուխդ անիծել ավիր ու հիմի լավ մարդ դառար մեբաշ... Վախենում ես հա. վախենում ես, վոր աշխարհքը չիմանա քու ղալթաբանդությունը, հա. վախենում ես, վոր դատավորի մոտ յերեսդ չսևանա, հա... Քո մտբումը, թող մեզ մոտ սևանա մենակ, իինչ վնաս. մենք խեղճ մարդիկ ենք. ով ինչ կիմանա. մենակ թե խալխը չիմանա, մենակ թե քու ընկերները չիմանան... (Ձայնը փոխելով) Գնա, գնա, ասում եմ: (Կակուլին ազատելով ձեռները, սպառնալի կերպով շարժում ե գլուխը յեվ բռունցքը գլխին խփում):


ԱՐՈՒԹԻՆ

Հո պրծար, ախպեր, ասելու ունեյիր, հո ասիր, սիրտդ հո հետ եկավ: Հիմի մի ինձ լսիր. յես քեզ ասում եմ՝ փողերդ առ, բարաթս ինձ տու ու քու բանտ գնալը — ես սհաթիս քանդեմ։

ՊԵՊՈ

Կգնամ բանտը, կգնամ. յես քու վողորմությունը չեմ ուզում ու (մուրհակը ցույց տալով) ես փողերն առանց քու ասելու յել- կառնեմ:

ԱՐՈՒԹԻՆ

Գժություն մի անի, Պեպո։ (Ձեռքը ծոցը տանելով) Առ ես փողերդ ասում եմ... (Պեպոն գլուխը շարժում ե) Առ, մի բան ել ավելացնեմ. Հը՜, ինչքան... մի հինգ թուման ավելացնեմ... տասը... քսան...

ՊԵՊՈ (վոր արհամարհանքով նայում եր Արութինին դիմում ե Կակուլուն)

Մտիկ ես անում, Կակուլի, մտիկ ես անում սրան. մինչև հիմի գլուխն ել չեր տալի ու հիմի ավելացնում ել ե... Եսպես են, այ, դիփ եսպես են՝ քանի ոչով չի դիտում, հախն ել են կտրում ու յերբ վոր վախենում են՝ բանն աշկարանա, եսպես են ժաժ գալի, այ եսպես, վոր միթոմ անունները չկոտրվի:

ԿԱԿՈՒԼԻ (Պեպոյին, ցածր)

Տո, առ, աչքը հանի, ու դրա ջիգրը (բռունցքը ցույց տալով յես գիտեմ, ետ ղալբի ղուլաբինը։