Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԵՊՈ (Շարունակելով. Արութինին)

Յես քու բախշիլը չեմ ուղում, աղա Արութին. տար աչքդ դի ամա աչքդ կհանեմ ու գլուխը վորտեղ վոր ինձ ես սհաթիս ստեցիր, ենտեղ կառնեմ, ենտեղ. թող դիփունքը ճանաչեն՝ ինչ մարդ ել ես, թող դիփունքն իմանան քու արարմունքը։ Սրա համար բանտում չե՝ կրակումը կնստեմ կրակումը։

ԿԱԿՈՒԼԻ (Պեպոյին)

Ը՜, յես քու խելքին ինչ ասեմ:

ԱՐՈԻԹԻՆ

Բռնի, հիսուն թուման ավելացնեմ:

ԿԱԿՈՒԼԻ (մոտենալով Արութինին)

Բեր, յես բարիշացնեմ։

ՊԵՊՈ (յետ մղելով Կակուլուն)

Քու բանը չի, Կակուլի։

ԿԱԿՈՒԼԻ (յետ գնալով)

Այ սարսաղ։ (Կրկին անցնում ե բեմի ձախ կողմը):


ՏԵՍԻԼ XV

ՆՐԱՆՔ, ՇՈՒՇԱՆ, ԳԻՔՈ.

ՇՈՒՇԱՆ (Ղաթիբայով դիմացի դռան շեմքում, Գիքոյին, վոր հետեվում ե նրան)


Վույ քոռանամ յես, ղորթ ես ասում, Գիքո... (Առաջ գալով յեվ ղաթիբան վերցնելով) Վորտեղ ե, վորտեղ մեր հոգեհանը... Սա յե՞... (Ղաթիբան զցում ե տախտի մոտ դրած աթոռի վրա, իսկ Գիքոն գնում, կանգնում ե տախտի մոտ):

ՊԵՊՈ

Սա, սա, մայրիկ. այ մեր. բախտավորողը։

ՇՈՒՇԱՆ (Արութինին, շտապով)

Ա՜յ, գետինը պատռի ու քեզ ներս տանի։ Ի՞նչ ես ուզում եզանից, ինչ... փողներս ուրացար, աղջկաս բողազը կտրեցիր ու հիմի յել Պեպոյիս բանտ ես ղրկնլ տալի. ջիգր ես մտել մեզ հետ. ուզում ես ջնջես մեզ...

ԱՐՈՒԹԻՆ (առանձին)

Կարկուտ ե անիծածը.

ՇՈՒՇԱՆ (շարունակելով)

Ա՛յ, վեր ջնջվի քու անումը, քանդվի ու բրիշակ ըլի տունդ ու տեղդ. քու անամոթ կնկա սրտի մեջն ընկնի են կրակը, ին կրակ մեր սիրտը գցեցիր։

ԿԱԿՈՒԼԻ (առանձին յեվ կիսաձայն)

Ամեն...