ՊԵՊՈ
Մայրիկ, մայրիկ... (Կեկելը ներս մտնելով աջ դռնից, դամբի մոտ, անկյունում, լուռ լաց ե լինում):
ՏԵՍԻԼ XVI
ՆՐԱՆՔ, ԿԵԿԵԼ.
ԱՐՈԻԹԻՆ (Շուշանին)
Խելքի արի, խելքի, ինչեր ես ասում, մայրիկ։
ՇՈՒՇԱՆ (շարունակում ե, դառնալով մյուսներին)
Ո՞ւր ե. սևացրի՞ք երեսը. ո՞ւր ե են սև ու մութ բարաթը։ (Արութինին) Հիմի յել կասես, վոր վոչինչ պարտ չես մե՞զ։
ԱՐՈԻԹԻՆ
Պարտ եմ, պարտ եմ ու տալիս եմ, ուրիշ ի՞նչ եք ուզում։
ՇՈՒՇԱՆ
Բա ել ընչի՞ յես բանտ ղրկել տլիս։
ԱՐՈԻԹԻՆ
Բանտն ել ղրկել չտամ, փողն ել տամ, մի բան ել ավելացնեմ. համա վոր չի բարիշում, յես ինչ անեմ։ (Շուշանը զարմացած նայում ե):
ՊԵՊՈ (Արութինին)
Հի՞մի բարիշենք, հիմի... (Մոտենալով Կեկելին) հետո սրան ինչ ես ասում... (Ձախ ձեռքով բռնում ե Կեկելի ձեռքը յեվ առաջ բերում) Սրա հետ վոնց ես բարիշում։ Սաղ—սաղ գերեզման դրիր, որն ու ումրը խավարեցրիր, կյանքը հարամ արիր վոնց ես բարիշում սրա հետ, վոնց... Վոնց ես հետ տալի սրան են՝ ինչ վոր սրանից խլեցիր, վոնց։ Քու վողջ հարստությունն ել չի կարող լավացնել են յարեն, ինչ յարա դու բաց արիր սրա սրտումը... Գնա, գնա. ել մենք բարիշելու վոչինչ չունենք։ Գնա, քանի սաղ ես աշխարհքումը, սրա արցունքները միտդ բեր, վոր կարելի յե են մեկելներին չանես, ինչ սրան արիր։
ԿԵԿԵԼ (աշխատելով ազատել ձեռքը)
Թող, Պեպո ջան, թող... (Պեպոն թողնում ե նրա ձեռքը) Իրան սևացրու իր բարաթը։ (Անցնում ե Պեպոյի աջ կողմը):
ԳԻՔՈ (Պեպոյին)
Տո, հազիր բարիշես։
ԿԱԿՈՒԼԻ (Շուշանին)
Ասա, մայրիկ, վոր բարիշի, հազիր ավելի յե տալի։
ՇՈՒՇԱՆ
Իր աչքը դնի ավելին, մենակ Պեպոյիս ձեռք չտա։