ԿԵԿԵԼ (փաթաթվելով Պեպոյին)
Մի գնա, Պեպո ջան, մի գնա:
ՇՈՒՇԱՆ (Պեպոյին, մյուս կողմից)
Ի՞նչ ես անում, Պեպո, իրան սևացրու իր սև ու մութ բարաթը:
ՊԵՊՈ
Իրան տամ, վոր սրա մասխարեն դառնամ... վոր խալխի աչքումը սուտը յես երևամ, ղորթը — սա... Բանտի ահից գլուիս ծախեմ... Չե, մայրիկ, ես բարաթը աստոծ թուր ե ղրկել վերևից ինձ, համար... Սրանով պիտի կտրեմ յես սրա գլուխը... Քանի քեզ պեսերն են երվում սրա ձեռիցը, քանի (մատնացույց անելով Կեկելին) սրա պեսերն են տանջվում... Մեկն ելա իմաց չանի՞ աշխարհքին սրա արարմունքը, մեկն ել ա չկարենա հարայ տա՞ վոր ես մարդը, վորին ամենքը հարցում ու պատվում են, դիփն ել մեծացնում, փառավորում ու յերկինք բարձրացնում... սա են մարդն ե, վորի համար աշխարհքումը վոչ մի սուրբ բան չկա... Հիմի լաց ըլեք, ինչքան կուզեք... Խեղճի լացը հալբաթ ենդուր ե ստեղնել աստոծ, վոր հարուստի արարմունքը լվացվի։ (Դուռը կրկին բաղխում են) Մնաք բարով... (Դուրս ե գնում դիմացի դռնից):
ՏԵՍԻԼ XVII.
ՆՐԱՆՔ, ԱՌԱՆՑ ՊԵՊՈՅԻ.
ՇՈՒՇԱՆ (լաց լինելով Պեպոյի յետեվից)
Պեպո, Պեպո...
ԿԵԿԵԼ (նույնպես յեվ նույն միջոցին)
Պեպո ջան, Պեպո ջան... (նետվելով դեպի տախտը, բերանքսիվայր ընկնում ե մութաքի վրա յեվ բարձրաձայն հեկեկալով լաց ե լինում մինչեվ վերջը:
ԱՐՈՒԹԻՆ (սեղանի մոտ կանգնած, յերկու ձեռքով գլխին խփելով յեվ առանձին)
Ես ինչ բան եկավ գլխիս: (Մնում ե անշարժ):
ՇՈՒՇԱՆ (Արութինին, ծառանալով իր ամբողջ բարձրությամբ)
Յերկնային թագավորն անի քու դատաստանը...(Դուրս ե գնում Պեպոյի յետեվից):
ՏԵՍԻԼ XYIII.
ՆՐԱՆՔ, ԱՌԱՆՑ ՇՈՒՇԱՆԻ.
ԳԻՔՈ (Արութինին)
Ես եյիր ուզում, ելի, հեր ոխնած։ (Մոտենալով Կեկելին) Լաց