Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի ըլի, Կեկել ջան, լաց մի ըլի, աստոծ ողորմած ե։ (Գլուխը քարշ գցած դեպի Կեկելը, նույնպես մնում ե անշարժ):

ԿԱԿՈՒԼԻ (Մոտենալով Արութինին, ձախ ձեռքը կանթ արած, իսկ աջը վայր թողած)

Հիմի, աղա Արութին, մնացինք յես ու դու... (Մնում են անշարժ: Պատկեր: Վարագույրն իջնում ե կամաց-կամաց):


1. Բնորոշեցեք Պեպոյի յեվ Զիմզիմովի հասարակական միջավայրը, առանցք ունենալով առաջինին իբրեվ աշխատավորի, յերկրորդին իբրեվ շահագործողի:

2. Նկարագրեցեք Պեպոյի յեվ Զիմզիմովի ընդհարման բոլոր մոտեցումները Բ. յեվ Գ. գործողությունների մեջ:

3. Վորոնք են Պեպոյի քաղքենիական հասկացողությունները:

4. Բնորոշել - կանացի տիպերը համաձայն պիեսի տվյալների (Շուշան, Կեկել, Եփեմիա):