Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զորություն ի՞նչ ա։ Հանդն եր դուրս գալիս՝ իր մասիլն ու պտուղը, դաշտերի ծառն ու ծաղիկը, յրկնքի պայծառ արեգակի, լուսնի, աստղերի լիսը տեսնելիս, նրա հոգին վերանում եր, խելքը թռչում, շատ անգա աչքերը ծով գառած՝ տեղն ու տեղը մնում կանգնած. հենց իմանում եր՝ թե իրան դրախտը տարան։ Ձեռները քցում, գլուխը բաց անում, յերեսը մեկ յարկինքը, մեկ յերկրի վրա քցում, հոգոց հանում ու ցանկանում եր, վոր ձեն տա։ « Ախ, ով ես դու՝ ո՞վ, յարադանիդ ղուրբան՝ աստված՝ վոր եսքան բարիքը սաեղծել ես մեզ համար։ Ա՜խ ինչի՞ չես քո սուրբ յերեսը մեկ որ մեզ ցույց տալիս,վոր վոտներդ ընկնենք, մեր սիրտը, մեր հոգին քեզ մատաղ տանք։ Թե ասեմ յերկիրն ա մենակ գեղեցիկ, հազար ծաղիներով, բուսով զարդարած, բաս յերկինքը ու՞ր թողամ, վոր ցերեկը ինձ լիս ա տալիս, հանդիս պտուղը հասցնում, գիշերը մութն իմ աչքիցս հեռացնում ու ենպես չադրի պես գլխիս վրա կանգնած՝ անձրև, արև տալիս՝ վոր յես ապրեմ , վորդիքս պահպանեմ, ինձ աշխարքի պետքը գամ՝ վոր մեռնելիս ել՝ գան հողիս վրա, ինձ մեկ դարդակ ողորմի ասեն։ Ա՜խ, յերկնային թագավոր աստված՝ քանի աչքս բաց եմ անում, ես քո արածը տեսնում, սիրտս կրակ ե դառնում, աչքս ծով, բերանս լռվում, մնում եմ տաքացած, ջեռուցած, բայց ախ,վոչ ես կրակն ա ինձ երում, վոչ ես ջուրն ինձ խեղդում։ Աչքս մոլորված ես թփից են թուփ, ես սարից են սարն ա ընկնում՝ ծառի տակին ասես, սարի գլխին ասես՝ մտիկ անելով աչքս շաղվում, ջուր ա կտրում։ Հենց գիտես մեկ ձեն, մեկ թև, մեկ աներևույթ հոգի՝ տերևները խշշալիս, ղուշը թռչելիս, աղբյուրը քչքչալիս, բյուլբուլը յերգելիս, հովը փչելիս,շաղը յերեսիս թափելիս, ամպը գոռալիս, անձրևը գալիս՝ ինձ ձեն ըլի տաիս, ինձ ձեռով ըլի անում, ինձ վրա խնդում՝ թե վայելիր եստոնք՝ հողածին մարդ, բարի կաց, բարություն արա, արարչիդ մեծությունն ու խնամքը ճանաչիր, ծառի պես պտուղ տուր, ծաղկի պես հոտ, սարի պես աղբյուր, դաշտի պես մասիլ, յերկրի պես հաց, յերկնքի պես լիս. վայելիր աստուծո բարությունը, ուրիշին ել փայ տուր. աղքատ տեսնելիս՝ կերցրու, կշտացրու. ղուշը վրովդ անց կենալիս՝ կանչիր, կուտ տուր, դու առատ ձեռք ունեցիր, վոր առատ առնիս ու բախտավոր ըլիս։ Ախ, բոլոր կանեմ, կյանքս ուզեն, չեմ խնայիլ. բայց ի՞նչ կըլի՝ վոր տեր իմ և աստված ջան՝ ես հոգին մեկ որ ելա՝ մի ինձ յերևի, վոր եսպես կարոտ չմնամ, չեր ելա՝ մի ինձ յերևի, վոր եսպես կարոտ չմնամ, չերվիմ նրա աննման սիրովը: Յերազումն ելա, վոր մեկ նրա պատկերը տեսնեյի, սրտումս դարդ չեր մնալ,եսքան չեյի հասրաթ ըլիլ ու տանջվիլ: Թե