ժամ ու ժողովուրդ, տերտեր, տիրացու իրար գլխով եյին դիպչում. ամեն բերնից ենպես մեկ խոսք եր դուս գալիս, վոր դուռնի փոխանակ դափ եյին ածում, մի տեղ ցխավելը յա քշոցը կարդացողի ձեռը տալիս, տպողին որհնում, կազմողին գովում, ու գեջդանգեջ պրծնելիս՝ աստծուն ենքան իրանց հոգու համար շնորհակալություն չանում, վորքան գրքից, ավետարանից ազատվելու խաթեր։ Թե մեկ վարդապետ ել պատահում եր եսպես վախտը, աստված հեռու տանի, եշը մնում եր ցեխումը խրված, կարդացողի վոտն ու ձեռը դող եր ընկնում, լեղուն կապվում։ Չե զարմանալու, ի՞նչ անին խեղճերը, գեղերումը վարժատուն չունին, քաղաքներումը որինավոր վարժապետ, ու շատի փորում հինգ որ ման գաս, մեկ այբի կտոր չես գտնիլ։ Են ել շատ ա, վոր իրանց ջուրը ջրամանիցը հանում են, իրանց բանը յոլա տանում, ժամի կարգը կատարում։ Ամենս ել լավ գիտենք, թե ո՞ւմ մեղքն ա, ամա հիմիկ խոսալու վախտը չի, յետո կասեմ. ի՞եչ ասեմ, իմացողն իմացավ ու անկաջի տակն ել բալքի թե քորեց. բայց անկաջի տակը քորելով փոր չէ կշտանալ, լավ ե մեկ որ առաջ իր բանը կարգին բռնիլ ու չասիլ՝ «եքուց եքուց». եքուց ել ես որվանից ա, ընչանք եքուց, ելոր կտցենք մեր բանը գելը սուրուն կտանի, ով անկաջ ունի, լսի, թե չե վոտը քարին կառնի։
Մեր Աղասին ղորդ ա, տարին յերեք, չորս անգամ սրբություն
ել եր առնում, խոստովանվում, պաս ու ծում պահում,
Զատկի մատաղին ընկեր ըլում, խունկ ու մոմ վառում, մեղքը
բոլոր տերտերի վիզը կապում, ինքը բերանը սրբում, ձեռները
վանում, ղրաղ կանգնում, բայց ես պարտքիցը պրծածին պես՝
քրդի ասածին պես՝ «ելմը զեն կիկոն եր, ելմը զեն կիկոն»։ Ել են
ջուրը, ել են ջաղացը վոչ ղուղն եր բան մտնում, վոչ բերանը
լազաթ առնում: Շատ անգամ ժամի ճամփեն ել եր մտքիցը քցում,
խունկն ու մոմն ել։ Ես մեկ ադաթ եր. աչքը բաց եր արել, ենպես
եր տեսեր թե հինգ նավակատյացը միս չպետք եր կերած,
ժամ գնացած, ծում պահած, սրբություն առած, պատարագ արած,
հոգո հաց տված, գերեզմաններն որհնած. ուրիշներն անում եյին,
ինքն ել ենպես եր անում, աղքատաց կերակրում, շատ անգամ
քահանա, խալխ կանչում ու իրանց ննջեցելոց հոգիքը հիշում։ Բոլոր
բոլոր հիանալի սովորություններ եյին, աննման որենք, սուրբ
աստված պաշտություն ե մարդասիրություն։ Աստված տա, ամեն
աղգ ես բարեգործությունները ունենան, վոր մեր ընտիր հայերն
ունին, ամա Աղասու ջիգրը հենց ենդուր վրա յեր շատ անգամ գալիս՝
վոր ինչ անում եյին, խելքումը չեյին նստացնում, թե բանի