* * *
ԱՇՈՒՂ
Ասի՝ աշուղ, առ չունգուրդ, մեզ բան ասա սրտալի,
կարոտ ենք բու անուշ ձենին, մի բան ասա սրտալի.
սրտի խոսք ենք ուզում քեզնից, վոր վեր հանի մեր հոգին—
առ չունգուրդ, դարդոտ աշուղ, մեզ բան ասա սրտալի։
Գիտենք, վոր դու միշտ տանջվում ես հազար ու մի ցավերով,
հայրենիքիդ խոր խոցերը համարում ես դարերով.
չես լվանա եդ խոցերը արտասունքի ծովերով...
Առ չունգուրդ, ցավոտ աշուղ, մեզ բան ասա վշտալի,
լուռ մնալով մեր վերքերին դու չես անի դեղ դարման.
արար—աշխարհք գիտի՝ չկա մեր դարդերին չափ, սահման,
մեջությունն ել նշան հո չի մի գովելի հատկության —
առ չունգուրդ, մեզ բան ասա, թող խոսքդ ըլնի ցավալի։
Եդպես խոսքեր շատ ենք լսել, ել կլսենք անտրտունջ,
մեր չխոսկան ըլնելուցն ե՝ մնացել ենք անտերունչ.
լավ ե ազատ լաց ըլնիլը, քանց դարդ տանիլն անմռունչ,
ասա՝ լսենք, ինչ անենք, վոր խոսքդ կըլնի վողբալի։
Տեսնում ես, վոր մենք թմրած ենք, քունն անուշ ե մեզ թվում.
ե՞ր ես դու յել մեզ բոլորիս մաշող բնիցն հաղթվում.
առ չունգուրդ, տուր լարերին, կրակ վառիր մեր սրտում,
մեզ ամենիս նոր շունչ տվող մի բան ասա սրտալի։
Ամենայն անգամ, յերբ թեթևամիտ
դիպչում ե մուսաս սրտիս լարերին,
քնքուշ մատներով խլում ե ժպիտ
և դնում թախիծն անհոգ ճակատին,—
անցած պատկերներ խուռն յերամով
լցվում են սիրտս, զարթնում ե հոգիս,
և միտքս հեռու թռչում ե սիրով
նազելի աշխարհն մանուկ որերիս։
Յեվ կամենում եմ սեր յերգել միայն
և քաղցրությունը մաքուր հասակի,
անուշ ժամերը անամպ խնդության,
կենդանի հրճվանք կուսական Սրտի։
Բայց միշտ ակամա լարերը բեկբեկ
տխուր են հնչում որհներգը սիրո,
ել չի յերևում ինձ սերը յերբեք
իբրև վառ զեղմունք յերջանիկ հոգվո։
Յեվ միշտ լսվում ե մի ձայն լարերից,
վորպես հառաչանք պաղատող սրտի,