Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


Արազն եկավ լափին տալով,
ժեռ քարերին, ափին տալով,
վո՞րտեղ թաղեմ յես իմ դարդը,
չոր գլուխս տափին տալով։

Ա՜յ իմ Արազ, ջուրդ վարար,
սիրուն յարիս յարաբ տեսա՞ր.
յես չհասա իմ մուրազին, —
Արազ, յարաբ կարոտս առար։

Ամպերն ընկան Մասիս սարին
կարոտ մնացի յես իմ յարին.
աստված սիրես, երված սրտիս
ջուղաբ բերես եկող տարին։

Գիշերն անքուն գիր կգրեմ,
արտասունքս գետ կշինեմ.
Արազ, ծեգը ջրիդ չառած՝
իմ սև դարդը քեզ կբերեմ։

Կասես՝ շողքը քարին ընկավ,
կրակն իմ սրտին ընկավ.
կամար ունքից, թուխ աչքիցը
ցավն իմ ջիվան ջանին ընկավ։

Արազն եկավ լափին տալով,
ժեռ քարերին, ափին տալով,
վորտեղ թաղեմ յես իմ դարդը,
չոր գլուխս տափին տալով...

Ալագյազ բարձը սարին
ձին ա կիտվել կատարին.
սարի ճամպեք, բաց ելեք,
եթամ, հասնեմ իմ յարին։

Ա՞խ, իմ ճամպեն քարոտ ա,
սիրտս երված, յարոտ ա,
ղարըբի որն ըլնի սև,—
ազիզ յարի կարոտ ա։

Յարիս տեսա, լալիս եր,
լալիս, գլխին տալիս եր.
ճամպա տվեք, այ սարեր,
ձեռով արի՝ գալիս եր։

Են ինչ ղուշ ա են քարին
սիրտս կաթում ա արին,
այ իմ թառլան, թև տուր ինձ,
թռնեմ, հասնեմ իմ յարին: