Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վ. ՓԱՓԱԶՅԱՆ

ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆ

(1866—1920)


Վրթանես Փափազյանը ծնվել ե Վանում 1866թ.։ Գրական գործունեյությունը սկսել ե 1883—ին։ Ունի բազմաթիվ մանր պատմվածքներ, մեծ մասը թյուրքահայերի կյանքից, ուր նկարագրված են սուլթանական բռնակալության ճնշումներ, հարստահարությունները։ Գրել ե հայ բոշաների կյանքից («Սանթոյ», «Հայ բոշաների վրաններում»), ապա և պարսիկների ու քրդերի կյանքից («Մերկ դերվիշը», «Ալեմգիր», «Ասի», «Լուր—դա—լուր» զրույցը), վորոնք նույնպես մանր գործեր են։


Փափազյանի այդ գրվածքներում ճնշվածը հակադրվում ե բռնակալին, հարուստն աղքատին, շահագործողը շահագործվողին։ Չնայելով, սակայն, դրան, Փափազյանը դասակարգային պայքարի տեսակետ չունի, դրան խանգարել ե «հայի ու թյուրքի» պրոբլեմը, մարտական ազգայնականությունը, վորի ընդհանուր հոսանքում ակտիվ դերակատարներից մեկն ե յեղել նա իր ժամանակին:


Փափազյանը գրել ե նաև «Հայոց գրականության պատմությունը սկզբից մինչև մեր որերը»: