Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վեր նետվում ու նորից մեկ այս մեկ այն կողմ ծռվելով, ձեռքերն որորելով, կռները պտտցնելով՝ ժպիտը դեմքին՝ սահում ե, կարծես վոտքը գետնին չի դիպչում։


Նրան, քիչ հետո, դեմ առ դեմ ե գալիս մի ուրիշ կին և ահա սկսում ե խաչի պարը: Յերկու հանդիպակացները մի միևնույն շարժումներով դիմավորում են իրար ու խաչեր կազմում. կանոնոնվոր խաչեր, կենտրոնը խարույկը, վոչ մեկի շարժումը մյուսից չի զանազանվում. ծռվում են միասին, նույն նազանքներն անում, նույն անակով մատնելը շրփացնում և նույն րոպեյին խաչաձև գծերի ծայրերը հասած՝ միաժամանակ դառնում, դեպի կենտրոնը սրանում և կենտրոնից դեպի խաչի թևերը սահում... Այդ բոլորը կատարվում ե այնքան արագ, այնքան ճշտությամբ, վոր սքանչելի մի տեսարան ե պատկերանում միաժամանակ դեպի կենտրոնը յեկող և ապա լայնության թևի ճյուղերը գնացող զույգից։


Տասնևհինգ րոպե խաչեր ձևացնելուց հետո, յերկու կանայք յերկարության թևի ծայրերից դեպի կենտրոն են գալիս, միմյանց գլուխ տալիս, և պարը այդպիսով վերջանում ե։


Այնուհետև յերաժշտությունը պահ մի լռում ե: Սկսում ե մի խոսակցություն ։ Ամեն վոք պատմում ե իր տեսածն ու լսածը, դաշտից, գյուղերից բերած նորությունները։ Սկսում են սուր խոսքեր, կատակներ , փորիկ պատմություններ... Մանուկները ժողոված հեռուն խաղում են. աթոռակալը խրատներ ե կարդում։Բոլորը պատկառանքով լսում են ալևորին, այդ փորձված նահապետին, վոր գիտե ամենքի ցավերը ամենքի ուրախությունները։


Հետո նվագողը դարձյալ տիկ ծեռք ե առնում, ուռեցնում և ահա կանանց ու տղամարդկանց խումբը միասին, սկսում են յերգել նախ մեղմ, ապա ուժգին, և սարահարթը լցվում ե մի անուշ յերաժշտութլամբ։ Մանուկները քիձ-քիչ ընկերանում են, խարույկը բոցեր արձակում, ճարճատում, շողում ու կարմիր գույն ե սփռում խմբի վրա։


Ահա այսպես եյին կյանք վարում Րոշ վրանների մեջ բնակվող և թափառական այն հայ բոշաները, վորոնց մեջ եր յեկել քիչ հանգստանալու Մարգոն, առնելով իր աղջիկը Երզրումից։


Րոշ վրանների բնակիչները Փոքր֊Ասիայից, Բույբաթի կոդմերից յեկած, թափառելով մտել եյին Երզրումի նահանգը և յերկու տարուց ի վեր, գարնանից սկսած՝ վրանաբնակ, ձմեռը գյուղերում, կտրել եյին ամբողջ յերկիրը և այժմ Բասենու դաշտումն եյին մտադիր անցկացնել այդ ամառը։