Մարգոյին բոլորը ճանաչում են և ամենքը հարգում։ Մարգոն իր ոջախը, վրանը չունի. նա հյուր ե ազգակիցներիդ մեկի մոտ։ Բայց ինքն իր աշխատանքով եր ապրում։ Վո՛չ մի բոշա կին նրա պես ճարպիկ, շատ հավաքող և մեծ պաշար բերող չե ամբողջ վրաններում։ Վոչ վոք նրա պես յերկրներ տեսած, ամեն անկյուն, ամեն ճանապարհ ճանաչող չկա և վոչ վոք, սակայն, նրա պես մռայլ ու տխուր, լռիկ ու մտախոհ չե ամբողջ ցեղի մեջ:
Բոլորը գիտեն Մարգոյի պատմությունը
Այնտեղ, դեպէ Բույբաթ տանող ճանապարհի վրա, շատ տարիներ առաջ, յերբ Մարգոն դեռ իր ցեղի ամենասիրուն հարսն եր, Պոլսից յեկած մի անցորդ թյուրք աստիճանավոր տեսել եր նրան և զենքի ուժով խլել, անպատվել, թողել եր ու անցել։ Մարգոյին հիվանդ՝ Բույրաթ եյին իջեցրել։ Նա մտքումը գրել եր անպատվողից վրեժ առնել։ Թողել եր տուն ու տեղ, ամուսին, վորդի, գնացել եր Կ. Պոլիս, աստիճանավորին վորոնելու և չեր գտել։ Յեկել եր Յերզնկա, նույնպես չեր գտել. հետո վերադարձել եր իր յերկիրը և ի՞նչ տեսել։ Իր ամուսինը, իր Արթենը վոչ միայն թողել եր բոշայությունը, այլ և տիրողների հետ միացած ամեն տեսակ չարիքներ եր տեղում ազգակիցների գլխին, մատնում եր, դավաճանում, բոշա հարսների պաշտոնյաներին տանում և վորը առավելն ե, դավադրությամբ ամբաստանել եր ծերունի աթոռակալ Մովսեսին, ինքը թուրքացել, բռնի բոշաների ցեղապետ եր կոչվել ու մի կին տուն բերել։
Մարգոն այդ բոլորին չեր դիմացել. աշխատել եր ամուսնուն
համոզել, տանել իր հետ, հեռացնել այդ ստորություններից։ Բայց
Արթենը վռնդել եր նրան, կոպտարար մերժել։
Յեվ այն ժաժանակ Մարգոն կատաղի դաշունահարել եր ամուսնուն
և նրա արյունով սրբել իր ոջախի անպատվությունը։
Բայց դեռ իր հոր ոջախը պղծված եր մնում. դեռ իրան անպատվողից
վրեժ չեր լուծված։ Մինչև այժմ Մարգոն, լի վրեժխնդրության
ծարավով փնտռում ե վատին, վորոնում նրան յերկրի
ամեն անկյուններում և բանի չի գտնում, այնքան տխրում ե,
մռայլվում։ Մոռացել ե նա ամեն ինչ։ Միտքը միայն և միմիայն իր
վրեժին ե գամված։
Յեվ լուռ ու խոհուն նստել ե Մարգոն ահա կանանց խմբի
մեջ գլուխը ծնկին, անցել ե իր հին հիշողություններին։ Հիշում ե,
վոր ինքն ել մի ժամանակ պարում եր զվարթությամբ խաչի այդ