Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


թեև սառ յելավ
յերկիրը պազեց,
բայց մթան միջից
յես քեզ լուս կտամ,
յեթե դու լինիս
իմ տանը հսկան։
Յեվ սառի միջից
յես քեզ սիրտ կտամ,
յեթե դու լինիս
առյուծի նման։
Լոմ աղա կտրիճ,
աչքերս քեզ կտամ,
լոմ տղա կտրիճ,
սիրտս քեզ կտամ...



Այս ընդդիմախոսական յերգը շարունակվում ե, և ամեն անգամ յերգում են տարբեր կանայք։ Յեղանակը գողտրիկ ու կայտառ, բայց միատեսակ ե և նմանում ե վիճաբանության։ Մանուկները թողնում են ամեն բան և մոտենում։ Աթոռակալը ժպիտը յերեսին դիտում ե վեճը: Տղամարդիկ տաքանալով, միմյանց են քաջալերում և կանայք միմյանց հորդորում ավելի սուր պատասխաններ շարադրելու։ Յեվ հովվական տիկը իր միաձայն խազովը ձայն ե բռնում յերգելիս, իսկ ընդմիջումներին մի թեթև նախերգանք հնչեցնում։ Ըստ յերևութին յերգը մի հին, վաղածանոթ նվագ եր։ Բայց վարպետությունը նրանումն եր կայանում, վոր յերգողը պարտավոր եր նույն հանգերով և նույն յեղանակով ինքնուրույն, նոր բան արտադրել։ Վորքան սրամիտ եյին առաջարկները կամ պատասխանները, այնքան գովասանք և հրճվանք եյին ստանում։


Ահա շարժվում ե մեկը, ձայնը բարձրացնում և հանպատրաստից բանաստեղծում.

* * *


Թեև մութն ընկավ
յերկինքը պատեց,
թեև սառ յելավ
յերկիրը պաղեց,
բայց խիստ խավարում
համբույրը լոմ աղջկա
շրթունքիս դիպած
խոշոր լույս կտա.
յեվ սառած յերկիրը
լոմ աղջկա սիրով