Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարը և վոչ վոք չեր կարող նրա հետ մրցել: Հիշում ե, վոր տղամարդկանց խելքը գնում եր, յերբ նա կարմրած ու բոցափայլ աչքերով, իր վայելուչ յերկար ու ճկուն հասակը ոլորտելով, սեթևեթ շարժումներով սահում եր գետնի վրա, նազանքներով աչքերը վոլորում, դյութիչ ժպտով շուրջը կախարդում և ապա, հպարտ այդ բոլորով, գնում եր նստելու կանանց մեջ տղամարդկանց աչքը միշտ իր վրա։ Հիշում ե, թե ինչպես բոլորը նախանձում եյին իր ամուսնուն, վոր այդպես քաջ, գեղեցիկ և համեստ կին ուներ։


Իսկ այժմ. ի՞նչ ե նա։ Գեղեցկությունից միայն աչքերն են մնացել, վոր այլևս չեն բոցավառվում, այլ լի յեն մռայլ ու տխրություն սփռող խոհերով։ Հասակը նույնն ե, բայց այլևս վոչ գողտրիկ, վոչ ճկուն, և դեմքի վրա, կիզացած այրված կաշին խորշոմել ե, կնճիռներ կազմել: Այտերը փոս են ընկեր շրթունքները դառն արտահայտություն ստացել և սիրտը, վոր մի ժամանակ այնքան զվարթություն, այնքան հրապույր եր սփռում, այժմ ճնշված ե, դառնությամբ լի և վիրալից:


Յեվ յերբ սկսում են յերգել, Մարգոն հիշում ե, վոր ինքն ել յերգում եր այդ, մասնակցում նրան, վոր ինքն ել իր քաղցր ձայնով հրապուրում եր բոլորին և վաղուց, վաղուց եր, վոր մի խազ չեր հանել կոկորդից, մոռացել եր իոկ յերգի խոսքերը։


Ու դառնացած սկսում ե լսել։


Խմբական յերգը կանգ ե առնում։ Այժմ մի տղամարդ ձայնը բարձրացնում ե և սկսում մի հնամյա յերգ.

* * *


Թեև մութն իջավ
յերկինը պատեց,
թեև սառ յելավ
յերկիրը պատեց,
բայց մթան միջից
լոմ աղջիկն յելավ
ու սառի միջից
ջերմություն սփռեց։
Լոմ աղջիկ սիրուն,
աչքերդ լույս տվեց.
լոմ աղջիկ սիրուն,
սիրտդ ջերմ սփռեց...




Դրան իբր պատասխան լոմ (բոշա) կանանցից մեկը գլուխն ե բարձրացնում ու յերգում.


* * *


Թեև մութն ընկավ
յերկինքը պատեց,