Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լիս, մեղա տալիս, ենպես պետք ե վեր կենաս՝ վոր խղճմտանքդ դինջ ըլի, նրա ասածը գլխումդ մտնի, թե չե սիրտդ լիքը գնացիր, լիքը վեր կացար, ինչ ոգուտ։ Խաթա բալա յա ելի, մեկ վոր յախեդ ձեռ ա ընկնում, ել չեն ուզում, թե պոկեն: Հաղորդության որը վոր գալիս ա, աստված գիտենա, ջանս դող ա ընկնում։ Ինչ աման չաման կա, լվանում եմ, ղուղս մզում, քամում, բեյինս քանդում թե ի՞եչ եմ արել, վոր յես ինքս ասեմ ու հարցնիլ չտամ։ Տուն չեմ կտրել, մարդ չեմ սպանել. ուրիշի հացը ձեռիցը չեմ խլել՝ աստծուն իրան այան ա, գողություն, չարություն, անառակություն մտքովս ել չի անց կենում, ենքան արևի, անձրևի տակին չոքը չոք եմ անում։ Առավոտը գնում եմ հանդը, րիգունը գալիս, մեկ մարդու ծուռը աչքով չեմ մտիկ տալիս, ել մեղքս վորն ա, վոր հենց գլխըներս տանում են թե հա ասա, հա ասա։ Յես լավ գիտեմ, մեղքի պարկն ո՞վ ա, իրանցից պետք ե հեսաբ պահանջել, մեզ վրա յեն բեռը բարձում, մեզ մեղավոր շինում։ Լորդ են ասել թե շատ կարդացողի ծուծը բարակ կըլի, գլխումը խելք չի ըլիլ կամ թե չե կթուրքանա։ Աշխարքս կարդաց ուղիցն ա շինվել, կարդացողիցն ել պիտի քանդվի։ Իմ դուշմանս նրանց ձեռը չընկնի, սաղ սաղ կուտեն մարդի։ Ինչ ասես, նրանցից դուս ա գալիս։ Ավետարանը իրանք են կարթում, ժամ ու պատարագ իրանք անում, մեզ ասում՝ թե մեր ասածն արեք, մեր գործքին միք նայիլ։ Ախր ի՞նչպես չնայիմ, հո քոռ չեմ, փառք աստծու։ Ինչ ճամփով վոր դու գնում ես, յես ել են ճամփովը պետք ե հետդ գամ, տո դու դուզ գնա, վոր յես ել դուզ գնամ՝ ե. զոռի բան չի հո։ Տո դու խեցգետնի պես ծուռն ես յեռում, ինձանից պահանջում ես՝ թե ծուռը մի գնա։ Առաջ դու արա, յետո ինձ խրատ տուր ե։ Յես ել գիտեմ, վոր աստված փիս բանը չի սիրիլ, յես վոր հող տեղովս ատում եմ, նա ինչպես կընդունի։ Թե բան ունիս, են ասա, եդով քարվան չի կտրվիլ։ Նստում են յերկար, զուռնալամա խոսում, հազար բանի անուն տալիս, հազար հրաշք պատմում, մեջը փուչ, ոխտը հատիկ՝ վոր աղ կա, վոչ համեմ: Քրիստոս գիտենա՝ իմ ծառիցը ու դաշտիցը շատ բան եմ սովորում, քանց սրանցից: Տո փող ել ուզես, կտամ. չունենամ, գլուխս կծախեմ, քեղ կպահեմ, թաք ըլի ենպես բան ասես, վոր խելքումս մտնի. իմ հավարին հասնիս, են ժամանակ հոգիս ուզես, քեղ թասիր չեմ անիլ, չեմ»։

____

  1. Ինչպես ե վերաբերվում Աղասին յեկեկեցական ծեսերին յեվ
  2. հոգևորականներին:
  3. Կարո՞ղ եր գյուղական անգրագետ յերիտասարդը քննադատել կրոնը,
  4. թ՞ե նրա բերանով խոսում ե ինքը Աբովյանը:
  5. Քննադատելով ծեսն ու հոզեվորական տգիտությունը, Աբովյանն
  6. սկզբունքռվ դե՞մ եր յեկեղեցուն թե վոչ: Սպառեցեք վեպի
  7. այս հատվածի ամբողջ նյութը:

____