Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խոտերի մեջ, փայլփլում եյին զղղղուն վտակներ, թավալում բլուրներից, ցայտում, շիթերով զարդարում կանաչ թավշյա մարգագետինները։ Մուսա աղալի յերեք մեծ վրանների առաջ վառվող կրակի ծուխը անոսր բարձրանամ-տարածվում եր դաշտի կողմը և կարծես նշան եր ն երկայանում հասնող խմբերի։ Յեվ Աբաղայի մեծ ցեղապետը լվացված, աղոթքն արած՝ նստել եր վրանի առաջ: Հարյուրավոր վոչխարներից բաղկացած հոտը փոշի հանելով և բառաչելով՝ դեպի բլուրն է վեր եր գնում, մինչև մի խումբ քյուրդեր ել զբաղված եյին վրանից քիչ ցած պարզված հարթ տարածությունը մաքրելու՝ նիզակախաղի համար։

Ծերունի յեր Մուսա աղանք,60֊ից անց , սակայն դեռ միմիայն ալեխառն եյին մազերը։ Ծնոտը ածիլած,ընչացքը հաստ ու յերկար, գոռոզաբար վոլորվում, ծայրերով ցցվում եյին դեպի ականջները: Յերկարահասակ ու լայնալանջ կրում եր նա նուրբ կապույտ ասվե վերնազգեստ, հելեպի կարմիր մետաքսից զբուն (բաճկոնակ), գլխի ասեղնագործ քեոլոզը վոլորուն մետաքսյա յազմաների միջից պարզում եր իր փնջավոր գագաթը, վոտներին կրում եր ցեղապետական, մաքուր ոծած կարմիր կոշիկներ։


Նրա առաջ ցած աթոռակի վրա դրել եյին սուրճ, կաթ, կարագ ու մեղր , և յերկու քյուրդ քիչ հեռ ու կանգնած , պատկառանոք սպասում եյին աղայի հրամաններին։

Յեվ մինչ հեռավոր խմբերը մոտենում եյին, բլուրների յետեվից սկսում եյին յերևալ արևի առաջին սառը շողքերը, վորոնք գալիս լողանում եյին ցողալից խոտերի մեջ և տարածվում֊վոսկեզոծում ընդարձակ դաշտի ծաղկավետ տարածությունը...

II

Ամենից առաջ գետեզր հասավ Մահմուդ աղան իր շքախմբով։ Մյուս խմբերը կենտրոնացան այնտեղ և այդպես, մեծ ցեղապետի վորդին, հարյուրի չափ ձիավորներով շրջյապատված, վրանների առաջ յեկավ։


Մուսա աղան ժպիտը դեմքին ձեռքը պարզեց իր հսկա վորդուն, թողեց վոր համբուրեր , ինքն ել շրթունքները կպցրեց նրա ճակատին և հրավիրեց նստելու կողքին։

Ամենքն իսկույն, պատկառելի հեռավորության վրա կանգ առած՝ ցած թռան ձիերից. կարմիր կոշկավորները առաջ անցան, նրանց հետևեցին մյուս ցեղապետները և Մուսա աղայի յերկու կողմը շարվելով կիսակլոր նստեցին մոտ տասը մանր֊ մունր ցեղապետներ ու մյուդիրներ։