Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ասենք ասորիներն ել սիրուն կանայք ունեն, հայերն ել,— առարկեց Ջաֆար աղան, — բայց տակի մնացած յերկուսից չես ասորին կընտրեմ, թեև նա միքիչ ըմբոստ ե... Սիրում եմ յես անսանձ ձիերի, կռվող, դեմ դնող անասունների զսպել, քան մի վոչխարի հետ գործ ունենալ, վոչխարի, վոր խփելու համար դեռ փայտ չբաձրացրած, մեջքը դեմ և տալիս և լեզուն կախում ...


— Իհարկե, — ասաց Ոսման աղան.—ինչի՞ նման ե, վոր միշտ խոսքդ լսեն և դու խփելու, բարկանալու և ծեծելու հաճույքը չունենաս... Ինչի՞ նման ե, որինակ, հանդարտ տղան, վոր միշտ լսում ե քեզ հնազանդ ե, համակերպող, համբերող...Չե, իհարկե, ասորին լավ ե:


Ցեվ յերբ բոլորը ծիծաղում եյին Ոսման աղայի խեղկատակորեն ասված այդ խոսքերի վրա, մի ծերունի ցեղապետ, վոր մինչև այդ լուռ եր , ասաց հանկարծ.


— Ջահել եք, աղանե՛ր։ ճիշտ ե, հայը մեղկացնող ե, զենքերդ անգործ , սուրդ ժանգոտ թողնող, բայց կերակրող ե։ Հայն ե, վոր ամենից ավելի անտրտունջ տալ գիտե։ Ինչ վոր ուզենաս՝ կտա— ստացվածք, հոգի , պատիվ... Ի՛նձ թողեք հային. թափած ատամներ ունեցող գայլի պատառ ե...


Այս անգամ Մուսա աղան ել բարձրաձայն ծիծաղեց, հետո վոտքի յելավ ու ասաց.


— Բավական ե, չարժե խոսել... սկսե՛նք նիզակախաղը։


Ցեվ մինչ իրարանցումն սկսում եր քյուրդերի մեջ, արևը հասել վոդողում եր վրանները իր պայծառ ճառագայթներով։ Ցողի և ջրային շոգիները նոսր մշուշով քողավորում եյին դաշտի մեծ տարածությունը: Փչում եր զով քամի, վոր վեհափառորեն որորում եր խոտերի կատարները, կռացնում դեպի միմյանց, սուրալով սահում նրանց գլուխների վրայից և գալիս եր ծածանելու նիզակախաղի յելած քյուրդերի բարակ թիկնոցները...


III


... Բայազիդից Թեփերիզի վրայով Վան գնացողի համար մի կատարյալ դրախտ ե թվում Աբաղան, յերբ 10 —12 ժամ անընդհատ լերկ ժայռերի, հրաբղխից գոյացած լեռնակույտերի և սև ու ժանգոտ սարերի միջով քայլելուց հետո, հանկարծ բացվում ե նրա գեղատեսիլ տարածությունը, ուր գույնզգույն ծաղիկներ, մարդահասակ խոտ, գետ ու փչող զով քամին հաջորդում են միմյանց։