Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարծես դժոխային չորությունից ու տապից յելել՝ մտնում ես դրախտային բուսականության և զովության մեջ։ Վոտներիդ տակից սկսած թավիշ կանաչը, քանի դաշտը իջնում ե, ստանում ե խոտային անտառի մեծություն, ուր ձիավորը կարող ե թաղվել՝ առանց յերևալու: Վտակները, շոշափելով շքեղ ափերը՝ սահում֊սողոսկում են կապույտ ու դեղին մեծ արտերի միով, գետը վոստոստում ե խոխոջյունով՝ վերջին ժայռերի գլխով և մեղմիկ ծորում դեպի մացառուտները...


Սև, լերկ ժայռերի մեջ տիրող ահաբեկ լռության սուր կերպով հաջորդում են բնության շշուկը, թռչունների ճռվողյունը, այս֊այն կողմ ցրված նախիրների բառաչները: Այստեղ կյանքն ե , մինչ քիչ առաջ տասը ժամ անընդհատ քայլում եյիր խորին լռության մեջ, վախենալով ինքդ ել ձայն հանել։


Այստեղ դեմքդ զվարթանում ե, թոքերդ լայնանում, սիրտդ հրճվում. կամենում ես դու յել կանչել,յերգել, աղմկել...


... Ու մենք, վոր վո՛չ մի րոպե չեյինք կանգ առել այն լուռ ու մռայլ լեռների մեջ, վոր շտապում եյինք արագ անցնել այն դաժան, վախ ազդող ամայությունից, յերբ Աբաղայի ծայրը հասանք, ազատ շունչ առինք։ Առանց իրար հայտնելու, միահամուռ զգացմունքով ցած թռանք ձիերից , թողինք նոցա լայնացած ռնգունքով դալար խոտին վազելու և փռվեցինք մարգագետնի վրա, անուշահոտ գիներբուկների կողքին։


Այստեղ կարծես գարուն եր, թեև հուլիսի մեջ եյինք։ Այստեղ մշտական թաց ու վտակներով ջրված հողի մեջ՝ գարնանային ծաղիկներ եյին բուսնում միշտ։


Մի վճիտ աղբյուր, սև սարերից դուրս բղխելով՝ գալիս պսպղում եր մեր առաջ ու գնում տարածվելու դեպի դաշտի խոտերը։


Ոէ յերկա՜ր մեզնից վոչ վոք չխոսեց։ Ակնարկներս ցածում փռվող դաշտին, բերաններս փչող զով քամուն, անշարժ՝ վայելում եյինք բնությունը։


Բայց վո՛չ մի մարդկային ձայն։ Դա անսովոր եր ինձ համար։ Չեր յերևում վո՛չ մի քյուրդ, վորից այքան վխտում ելին դաշտի ամեն կողմում՝ տարիներ առաջ:


Մի՞թե այս այն Աբաղան չեր, վոր Մուսա աղան, իր հպատակ ու բարեկամ մանր, բազմաթիվ ցեղապետները , նրա վորդիները՝ բաղմաթիվ հետնորդներով՝ դարձրել եյին շեն ու լի ամարանոց ։ այն Աբաղան) վորի հենց այս բարձրից նայելով, ամեն կողմ ցույց եր տալիս գույնզգույն վրանների կույտեր. աջ կողմը, հորիզոնի բլուրների կողքին, աղայի կարմրագույն տաղավարն եր, դաշտի ամեն ուղղությամբ արշավում եյին ձիավորներ, մարգագետինների