«Այդպես եյին համոզված Մուսան ու Մահմուդը, Ոսմանն ու Ջաֆարը, Ոմարն ու Շարաֆը... Յեվ վորովհետև այդպես եյին համոզված, վոչխարր առյուծ դարձավ և նրանց պատառոտեց...
...«Զննե՞լ եք յերբեք վառոդը՝ մոտից։
«Սև, աղտոտ, փոքիկ մի հատիկ ե նա։ Նետի՛ր ուր կուզես,
տրորիր վոտքիդ տակ, թակիր ամանի մեջ — վոչնչով չի ցույց տալ
իր զորությունը։ Խոնարհ, փոքրիկ, կծկված իր համար՝ միշտ կմնա
և վոչ վոքի վնաս չի տալ։
«Բայց, փորձի՛ր մեկ այդ խոնարհ հատիկի սրտին մոտեցնել
մի կայծ, փորձի՛ր այդ կայծը բաց թողնել մանավանդ մի խումբ,
միմյանց կողք-կողքի տված հատիկների մեջ և ի՞նչ կտեսնես...
«Դիմացի՛ր այն ժամանակ, յեթե կարող ես։ Վո՛չ թե միայն
քեզ, վո՛չ թե Մուսաներ կամ Շարաֆներ, այլ լեռ ու անտառ կցրվի,
փոշի կդարձնի և գլխիդ կփլեցնի...
...«Ու վոչխարը առյուծ դարձավ, բաշն ու պոչը ցնցեց, վոստնեց,
ճիրանները պարզեց, ու վորքան տանջող ուներ, մե՛կ-մեկ
պատառոտեց, մե՛կ. մեկ տրորեց...
«Ու կայծն ընկավ վառոդի մեջ, հատիկները կողք֊կորյքի տվին,
կայծը փայլեց շանթի նման, հետո ծուխն յելավ, լեռ ու ձոր քարուքանդ
արեց և ինչքան գայլ կար՝ տակովն արավ, ինչքան բորենի
կար՝ ցան ու ցրիվ տվավ...
«Այդպե՛ս ե լինում, յերբ կայծաքարին յերկաթով ամուր են
խփում, յերբ հարվածը սրտի խորն ե թափանցում։
«Այդպես ե լինում, յերբ մոռանում են,վnր վոչխարը կարող ե
մի որ առյուծի փոխվել և այդ առյուծը ճիրաններ ունենալ։
«Այդպե՛ս ե լինում, յերբ վառոդի հատիկները կողք-կողքի յեն
տալիս և տանջանքների կայծը ընկնում ե նրանց սրտի մեջ»...
Յերգեց ծերունին ու լռեց։
— Յերգը դեղեցիկ ե,—ասացի յես.—յերգը հրաշք չե պատմում։
Բայց, ի՞նչ ես կարծում, ծերունի, յերկա՞ր արդյոք կայծը կմնա իր
ընկած տեղում...
— Չգիտեմ. — ասաց նա մտախոհ.— այսքան միայն գիտեմ, վոր
քանի վառոդը չե վերջացել, կայծը չե հանգում։Կրակը դատարկ
տարածություն չե սիրում...
Հետո յելավ, դեպի վրանը քայլեց և յերբ հասել եր, կանգ առավ,
դարձավ ու ավելացրեց.
- Յեղիդին ել մի յերգ ունի, լսե՞լ եք... Նա այսպես ե սկսում.
... «Կռանը սալին, կռանը սալին,
վո՛չ դատայկ գետնին» ...