Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


յերբ մեր արդար քրտինքն ե մեջտեղ գալիս, յերբ մեր ցորենն ե գնում, մեր վոչխարները... Չե, վարժապետ, մենք անիծված ենք...


— Այդպես մի խոսիլ: Թորոս, մենք ինչ ենք արել, վոր անիծված լինենք:


— Չգիտեմ, հավատա վոր չգիտեմ: Ապա ինչու ամբողջ տարին ապրում ենք, սիրտ ենք մաշում, դողում ենք, յերբ յերկնքի վրա ամպ չկա։ Ուրախությունից գժվում, յերբ անձրև ե գալիս, ահագին կռիվներ ենք սարքում միմյանց մեջ՝ մի հասկ ցորենի համար, մեր բերանից կտրում ենք, մեր յերեխայոց մերկ թողնում, արևի տակ ճենճերվում, խանձվում ենք, - ձեռքներս կոշտացնում... Քամում ենք, հավաքում, աշխատում ենք մի խիլ անգամ չկորցնել և հետո... Հետո գալիս են մի սյուրու գայլեր, խփում մեր գլխին և մեծ մասը տանում, իսկ մյուս մասն ել յերբ ուզում ենք գործադրել — ծովն ե կուլ տալիս...


— Ձեզ ով ե ասում տվեք՝ ինչ վոր ուզում են, ասացի յես. — յեթե մեծ մասը չտաք, փոքր մասի ջրի մեջ կորսվելը — վոր պատահմամբ ե լինում և վոչ միշտ — ձեզ շատ չի վշտացնիլ:


— Չտալ, չտալ... Ինձնից ավելի համարձակ, ինձնից ավելի ընդդիմադրող չկա գյուղում: Յեվ ինձնից ավելի վնասվողն ել չկա։ Գյուղացիք անգամ ինձ անվարվեցող են կոչում, նախատումեն։ Անունս «ծուռ» են դրել. հարկահավաքին ել ասում են. «Բանի տեղ մի դնիլ, Թորոսը հանաք ե անում»... Յեվ հարկահանն ել ինձ «կատակով» ավելի յե նեղացնում, ինձնից ավելի վերցնում, հետո նույն տեսակ «կատակով» նավակս լցնում ու հրամայում վոր ձրի փոխադրեմ... Աստված ե վկա, քանի—քանի անգամ ուզեցի նավակը ընկղմել, ցորենն ել ու հարկահանին ել ջուրը թափել, ինձ ել հետը։ Բայց այս անիծած կրծքի տակ սիրտ կա, խիղճ կա...


Յեվ յերկու ուժգին հարված տվեց կրծքին, վորից դուրս թռավ մի խոր հառաչ։


— Իմ ձեռքը չե՞, — շարունակեց նա. — այ, վոր ղեկը այսպես դարձնեմ, ալիքները դեմ կգան ու կփշրեն ամեն ինչ։ Ո՞վ կիմանար յեղածը։ Յես ել լողալով կամ կազատվեյի կամ վոչ... շատ ել ազատվելու պետք չունեյի։ Կմեռնեյի, այդ ավելի լավ եր... Բայց այստեղ խիղճ կա։ Վո՞ր մեկին ջրով անես, վոր մեկի հավաքածը ծովը թափես. ինչո՞ւ դրանով կազատվենք անիրավությունից։ Այս ալիքները տեսնում ես. Հավատացած եմ, վոր յեթե նավակիս միջի վոչխարները վաշխառուինը չլիներ, ինձ կամ մի գյուղացու պատկաներ — իսկույն նավակը շուռ կգար կփշրվեր... Բայց անիրավ