Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


սրացան դեպի նավը: Մի ընդհանուր շարժումով նավի չորս կողմից յետ քաշվելով փոսացան, ապա նորից դիզացան յեկող կոհակների հետ և յերբ նավակը շյուղի պես նրանց կատարի վրա յեր թռնում, պայթյունով ճայթեցին նրա կողին ու ջրի մի լեղի անձրև տեղացին մեզ վրա։


— Այս առաջինն ե, ասաց Թորոսը և ղեկը ղարձրեց։ — Դեռ սա ի՞նչ ե վոր, — շարունակեց նա.— այնպես սոսկալի սարեր են կազմում, այնպե՜ս կատաղաբար, յերկու աժդահաների նման միմյանց վրա գահավիժում ու թավալում, վոր աստված մի արասցե, յեթե նավակը մեջն ընկնի, փշուր-փշուր կլինի...Բայց փոթորիկ չենք ունենալ... Հրամանքդ առաջին անգամն ես ես մեր ծովի վրա...


— Առաջին անգամն ե։


— Շնորհքը ը կտեսնես մի քիչ... Անցյալ որն եր, վոր առակովն արավ հինգ նավակ. բոլորն ել ցորեն ու վոչխար բարձած։ Մի ամբողջ գյուղ թշվառացրեց, ունեցած-չունեցածը ջուրը թափեց։


— Ծախեելո՞ւ եյին տանում։

— Այո՛, Վան եյին գնում։ Նավավարներից յերկուսը ազատվել են, մյուսները խեղդվել։


— Ձե՞ր գյուղերից եյին։


—Վո՛չ, ալջավաղից եյին։ Լուրը յերեկ բերին մեզ։ Բայց, վարժապե՛տ, չե՞ վոր ալջավազցոց ցավերն ել մերինների նման են։ Մեր սիրտն ել են դաղում նրանց դժբախտությունները... Անցի՛ր ձախ կողմս, վոր ելի չթրջվես:


Անցա ձախ կողմը. նորից մի ալիք պալթեց նավակի կողի վրա և լվաց նրա քիթը։


— Այ՛ո, շարունակեց Թորոսը,— ծովն անգամ զուլումանում ե։ Սրանից տաս որ առաջ հարկահանի ցորենաբարձ նավակները ճանապարհ ընկան։ Մի զարմանալի բան եր։ Առաջին որը ծովը փոթորկից տրաքում եր, բայց հանկարծ հանդարտեց և անիրավությամբ հավաքված ցորենը տեղը հասավ անվնաս։ Այդ դեմքը-ծուռ անպիտանին տեսնո՞ւմ ես ...

-Ո՞վ:

— Լուսինը... այնպես լուսավորել սկսեց, վոր կարծես թե ծաղրում եր մեզ։ Իմ նավակը բերնե-բերան լցրել եյին։ Վոստան իջանք. մի հատիկ իսկ չկորսվեց. հարկահանի վոտքը ուրախությունից գետնին չեր դիպչում ։


—Դիպվա՛ծ,—ասացի յես։


— Դիպվա՞ծ,—գոչեց Թորոսը բարկությամբ և աջ ձեռքի թիակը դեմ տվավ.-դիպված ... Ինչու այդ դիպվածը քոռանում ե,