Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վազում եյին, և ազնվականը փքված դիտում եր անհոգությամբ այդ բոլորը:


Մերկ դերվիշը ինձ նայեց, հետո ազնվականին և ասաց.


— Պետք չե՞ մոռանալ այդ...Կարելի՞ յե առանց աֆիոնի...


Միքիչ հետո հանկարծ փայլեցին։


— Մեր նահանգապետն ե,- շարունակեց նա,—յերկիրը հարյուր հազարով գնել ե, վոր յերկու հարյուր շահի... Յեվ ահա թե ինչպես ե շահում... Հարկավոր չե ծխել... Ինձ յերբեմն թվում ե, վոր այս թոլորը յերազ ե և վոր յերբ աֆիոն եմ ծխում, այն ժամանակ միայն զարթնում եմ քնից... Ոխ, ծխիր աֆիոն, և պիտի տեսնես թե ինչպես կմոռանաս այդ բոլորը, այդ ցավերն ու անիրավությունը... Փողոցի մեջ պատերի տակ, ցեխի անկողնի վրա յե, վոր պառկաւմ ենք մենք, իսկ մեզանով հարստացողը թիրմայի շալի մուշտակով ե զբոսնում...


Հետո մի դանդաղ ակնարկ ել ձգեց քիչ-քիչ յետ մնացող մուրացիկների վրա , սլացող կառքին և յերբ կծկվում եր վերարկվում, ասաց.


— Կյանքը, յերջանկությունը միմիայն քնելու մեջն ե, իսկ այս բոլորը յերազ ե, վատ մղձավանջ... Անցիր, մարդ, մի խանգարիր քնելու...


Ու ամփոփված, գլուխը խոնարհ անշարժացավ

Ցերբ վերադառնում եյի, դերվիշը միշտ նույն տեղն եր, միշտ անշարժ, գլուխը կրծքի վրա, ինքնամոռացության մեջ...


          ԼՈՒՐ-ԴԱ-ԼՈՒՐ.
        (Քրդական պոեմա).


Այնտեղ, Սև֊ջրի չքնաղ եզերքներին եր, վոր ապրում եր Հասոն։ Յերկրի սիրուն և քաջ պատանին եր նա։ Վոչ մի մարդ նրան չեր կարող զինաթափ անել։ Ավազակը սիրտ չուներ նրա հոտի շուրջը ման գալ և վոչ իսկ գայլը վոչխարի կոխքին քարշ գալ: Հասոն վորքան բարի յեր դեպի լավը, այնքան ել անգութ եր դեպի չարը:


Սիրուն եր Հասոն, նոր ծագող արևի պես չքնաղ: Յերկրի աղջիկների խելքը գնո՜ւմ եր նրան տեսնելիս։ Հապա նրա նվագե՞լը։ Նարա սրնգից հանած ձայները կարելի՞ յեր վոր հրեշտակները ունենային, այնքան գրավիչ, այնքան սիրահույզ։ Ձայներ, վորոնք հոսում եյին մելամաղձիկ, քչքչում եյին վորպես հեզիկ վտակ, դայլայլում, վորպես սիրահար սոխակ։