Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարդ թհ անասուն, այդ ձայնը լսելիս, ակամա մոտ եր գալիս, քարանում և աշխատում եր չկորցնել վոչ մի խաղը, վոչ մի գեղգեղանքը:


Նստում եր Հասոն ժայռերի գլխին, աչքերը ուղղած լայն հորիզոնին, Սև ջուրը գալարապտույտ վոտքերի տակին, դղդղուն զեփյուռը խաղում ճակատին։


Յեվ նա նվագում եր։


Պետք եր տեսնել, թե ինչպես վոչխարներն այն անմիտ՝ մոռացել եձին ուտելը, մոտ եյին գալիս։


Հասոն քարերին եր դողացնում, Սև-ջրի ալիքները հուզում, բնությունն եր քարացնում, զեփյուռին վողբացնում, ամեն ինչ շարժում, հրեշտակների նախանձը գրգռում։


Այդպես եր Հասոն։


Ել ինչպե՜ս վոչխարները չհնազանդեյին նրա յերգի ձայնին։


Ինքը չեր շարժվում, վոչխարներին նվագով կանչում եր մոտը:


Արածացնելու համար «Բերիկը», ջրելու համար «Խոզաթը» և հեզ անասուններին շուրջը ժողովելու համար՝ ածում եր «Վոչխարի կոչը»։


Վոչխարները լսելուն պես՝ թողնում եյին ամեն ինչ, անցնում ամեն բան, գալիս Հասոյի շուրջը հավաքվում։


Ապրում եր Հասոն այդպես յերջանիկ, հեռու մարդկանցից, բնության գրկում, լեռների կրծքին։ Յերջանիկ եր նա վորպես մի իշխան՝ սիրված իր հոտից, նվիրված իր յերգերին։


Բայց մի որ Հասոն տեսավ աղայի միակ աղջկան։ Տեսավ ու սիրեց:


Սիրուն եր Զալխեն: Կախարդիչ՝ աչքերը, սալվի յեր բոյը, կամար՝ ունքերը, գողտրիկ՝ թշերը:


Զալխեն ել տեսավ Հասոյին, Զալխեն ել սիրեց Հասոյին: Տխրեց խիստ Հասոն։ Կորցրեց աշխուժությունը, կորցրեց զվարթությունը։ Որերով պտույտ եր գործում պալատի շււրջը, մինչև իսկ յեթե վոչխարն այնտեղ ուտելու խոտ չգտներ։ Աչքը աշտարակին՝ նվագում եր տխրագին. սիրտը սրնգի մեջ գնում ու արտասվում:


Զալխեն ել տանջվում եր։ Թագնված վարագույրի յետևում, աչքը Հասոյից չեր հեռացնում, վոչ ել ականջը նրա նվագից։ Վոչ ուտում եր և վոչ ել խմում. տանջվում եր միայն։


Յերկուսն ել գիտեյին, վոր շատ հեռու յեն միմյանցից, վոր աղայի աղջիկը հովվի կին չի լինիլ։


Բայց սերը աստծո կրակն ե, շատ զորեղ կրակ։ Նա կտրում, անցնում ե ամեն հեռավորություն, թափանցում ե ամեն խորություն։


Սերը վոչ հեռավորություն ե ճանաչում, վոչ ել խտրություն: