Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հեռատես եր աղան ու խիստ խորամանկ։ Շուտով նկատեց Հասոյի սերը։ Բարկացավ, կատաղեց, ուզեց սպանել հանդուգն հովվին, բայց խոհեմ եր, չուզեց իր տան անունը կոտրել հավիտյան և մի հովվի արյունը մտնել ընդունայն։


Բայց ի՞նչ կասեյին, յեթե իմանային, վոր մի չոբան նրա աղջկա յետևիցն ե ընկել։ Պե՛տք եր Հասոյին հեռացնել, հեռացնել ինքնակամ, զոհ խորամանկության։ Պե՛տք եր այնպե՛ս մի խաղ սարքել, վոր Հասոն ինքը թողներ հեռանար և մեկ ել այդ կողմը չվերադառնար։


Մտածեց աղան յերկար, մտածեց ու գտավ հնարք։ Մարդ ուղարկեց, կանչեց Հասոյին և ասաց նրան. —Գիտեմ, Հասո՛, — ասաց չար աղան, — գիտեմ, վոր սիրում ես դու իմ աղջկան։Քաջ տղա յես ինքդ, լսել եմ, լավ ել ածում ես սրինգ։ Աղջիկս քեզ կտամ, միայն կդնեմ մի պայման: «Լսել եմ, վոր վոչխարները քեզ հնազանդում են և սրնգիդ ձայնից գրավված՝ քեզ մոտ գալիս են։


«Գետնից մինչև այդ բարձր աշտարակը—տեսնո՞ւմ ես նրան— դնել կտամ փայտյա սանդուղքը. դու կնստես այնտեղ, բարձրում, վոչխարները կժողովվեն ցածրում ։ Ահա պայմանը։ Յեթե դու բարձրից, սրինգդ հնչեցնելով, կարողացար վոչխարներին սանդուղքի վրայով քեզ մոտ վեր հանել, այն ժամանակ աղջիկս քեզ հալալ, առ ու վայելիր։


«Ապա թե վոչ՝ խայտառակ յեղիր, ինչ ունես֊չունես հավաքիր և քանի շուտ ե՝ այս կողմերից հեռացիր։ Մի հովիվ աղայի փեսա չի՛ լինիլ, այդ ել խելքիցդ հանիր»...

Հասոն ժպտաց, խոր գլուխ տվեց։


— Տեր ես, աղա,—ասաց.—ասածիդ համաձայն եմ։


Յեվ շինել տվեց աղան փայտյա սանդուղքը։ Իննսուն և ինն աստիճան ուներ նա։ Հասոյից ծածուկ կոտրեց նրա մեջտեղի մի աստիճանը, կոտրածը նույն կերպով դրեց իր տեղը այնպես, վոր վոչինչ չեր յերևում, բայց մի թույլ սեղմումն հերիք կլիներ փայտը ձգելու և մի աստիճանից դեեպի մյուսը մի գազաչափ տեղ բաց թողնելու։ Այդպիսով ել վոչխարների անցնելը անհնար դարձնելու։ Ո՜, չար եր աղան. հպարտ եր, հպարտ ։


Այդ խայտառակությունը արեց չար աղան։ Հասոյին աշտարակի ծայրը հանեց,Զալխեն պատշգամբի վրա, ու ասաց հովվին. — Ահա Զալխեն, խրախուսվի՛ր. հալալ ե քեզ նա, թե ասածս