Հասավ ների այծը կոտրած աստիճանին, զգաց վոր մահը աչքի առաջն ե, բայց գյութված եր, վոտքը դրեց փայտի վրա։
Շարժվեց փայտը, լսվեց մի մայուն, և սիրուն ներին պտույտ
գործելով ոգի մեջ, գնաց ջախջախվելոլ անդունդի քարերի վրա։
Մղկտաց Հասոն։ Հեյ վա՜խ, իմ սիրուն ների, — կանչեց սրտաբուխ:
Բայց աչքը յերբ Զալխեյին ընկավ, մոռացավ ներիին։ Սրինգը
գրեց բերնին և սկսեց ածել:
Վոչխարները տեսան ներիի վիճակը. կանգ առան, մտածեցին
յետ գնալ, բայց դութված եյին, առաջ գնացին:
Փորձեց առաջին վոչխարը, յետ-յետ քաշվեց, առջևի վոտները
բարձրացրեց և ուզեց թռնել: — Մի մայուն արձակեց և գնաց այծի
յետևից։
— Վա՜խ, վա՜խ, իմ անմեղ վոչխար, — մղկտաց Հասոն:
Նայեց Զալխեյին, մոռցավ վոչխարին, ուժ տվավ նվագին։
Փորձեց յերկրորդ վոչխարը. մինչև իսկ թռավ, բայց կպավ
աստիճանին, մի պտույտ գործեց, խղճուկ կերպով նայեց և գնաց
դեպի խոր անդունդը։
— Թռեք, անցեք, իմ սիրուն վոչխարներ, — յերգում եր Հասոն.—
թռեք, իմ թավամադ գառնուկներ, յեկեք ձեր տիրոջ մոտ:
Վոչխարները ել չեյին շարժվում, յետ—յետ եյին գնում:
Կատաղեց Հասոն—բացվածքը չեր տեսնում։ Վորքան սեր ուներ
ու զգացմունք, ներշնչեց սրինգին, գեղգեղանքներով քարացրեց
բնությունը... բայց վոչխարները յետ—յետ եյին գնում:
Ամաչեց աղան իր գործից, կիսամեռ յեղավ Զալխեն հուսահատությունից։
Փոխեց Հասոն յեղանակը։
Այժմ ինքն ել չգիտեր ինչ եր նվագում։
Դադրել եր քամին, կանգնել եր ջուրը, լռել ամեն ինչ:
Ո՞վ չի լսել «Լուր—դա—լուր»—ը, վորին չի դիմանալ վոչ մի
քար սիրտ։ Վորին լսելով՝ կթրթռա սիրող սիրտը, կմարի։ Վորին
լսելով՝ կգժվի սիրող աղջիկը. կգժվի և դեպի սիրածը կսլանա։
Սքանչելի յե նա, յերգերի փառքն ե նա։
Շարժվեցին վոչխարները, գլորվեցին շատերը։
Շարժվեց և Հասոն, կռացավ, տեսավ բացվածքը։
Հասկացավ ամեն ինչ, նայեց աղային։
Զգաց, վոր Զալխեն կորած ե իր համար, ինքն ել աշխարհի համար: