Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրա հարսն ու փեսեն կամ մեկ ազիզ ղոնաղ վոր գլուխը բարձին չեր դնում ես անմահական բարության մեջ, ենպես իմանում եր թե դրախտումն ա աչքը խփում կամ բաց անում։


Վորը յերկու, վորը յերեք բաղ ուներ, նոքար, հոտաղ դռանը հազիր, ու տան ներսն ու պուճախը դրմբում եր։


Կարասներով կողակ, կճճներով պանիր ու ղավուրմա, աբաշներով զոխ, բոխ, վողորմակոթ, բղղներով յեղ ու կարագ, մոթալներով պանիր—ծով, ի՞նչ տուն։ Տասը ղոնաղ վոր են սհաթը նրա դռանը վեր գային, սաղ ամիս ուտելին, խմելին, կոտրեյին, ջարդեյին, փչացնեյին, նրա տան խերն ու բարաքյաթը հա կար, հա կար, ու յաբանի յադն ել նրանց դռնովը անց կենար, իրանք թևիցը կբաշեյին, տուն կկանչեյին, վոր նրանց սուփրի համն առնի ու ենպես ճամփա ընկնի։


Շատ անգամ յեկեղեցումը, վոր ղարիբ կտեսնեյին, «սուրբ-սուրբն» ասածին պես, շատը կերթար յեկեղեցու դուռը կըկայներ, վոր սֆթա ինբը նրան էր տունը տանի ու շատ անգամ յերբ ուզողը շատ կըլեր, խոսքը մին կանեյին, վոր մեկ յերկու շաբաթ նրան իրանց միջումը պահեն, նրան բեֆ շհանց տան ու բոլորն ի միասին մեկ որ սրա տանը, մեկ որ նրա՝ ուրախություն անեն, դարըբի սիրտն առնեն։


Շատը սուրույով վոչխար ել եյին պահում։ Ենչես մարդ կար, վոր տարենը յերկու հարիր, իրեք հարիր լիտր տանձ, խնձոր, ծիրան ծախում եր ու մեկ ենքան ել աղքատի ու ճամփորթի ուտացնում, յա դեղապետի հմար պահում, վոր սարի աղքատ խալխը՝ թուրք, հայ՝ չունքի բաղ չունին, մեկ հիվանդ պատահելիս տան տանին ու իրանց թամարզու նաչաղի աչքը դռանը չմնա, չունքի մեր աշխարքումը ինչ հիվանդ ել վոր ըլեր, նրա առաջին ու վերջին դեղը պտուղն ա։ Պտուղ վոր չըլի, նրան չի փրկիլ, ու լեզուն բերնումը կչորանա, յա հասրաթ կմեռնի։


Ամեն մարդ իր բաժակի գինին ալհադա ուներ պահած, վոր համ իր յեկեղեցուն եր տալիս, համ են գեղըցոնցը բաժանում, ուր տեղ բաղ չկար, վոր նրա ննջեցելոց հոգին հիշեն։


Ամեն նավակատյաց վոչխար ասես, կով ասես մորթում, մատաղ անում, ժամ, պատարագ անիլ տալիս, ժամոց բաժանում ու տանով տեղով գնում իրանց սիրելյաց գերեզմանները որհնիլ տալիս ու աղքատներին կշտացնում:


Մեկ փարի բան բաղարիցը տուն չեր գալ, բացի իրանց հագնելու շորիցը, են ել կտավ, շապկացու, չուխացու շատը հարսներն ու աղջկերքն եյին նրանց համար մանում, գործում, կարում։