Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրանց կնանոցը վոր մտիկ տայիր , խելքդ չերթար , խասի ու դումաշի միջում կորած եյին, բերնըներիցը. կտրում եյին, ողլուշաղի վոտն ու գլուխը թամուզ պահում։ Տղամարդը շատ որ հանդումն ա ըլում, ի՞նչ հաջաթ , կինարմատը միշտ պետք ե աբուռով հաքնի, աբուռով մաշի։


Մեկը մեկի ջգրու շատ անգամ իրանց ողլուշաղին ենպես եյին ծաղկում , զարդարում , ինչպես գարնան վարդը:Սաղրի մաշիկ, կարմիր ծուղեք, դասաբ ղրաղները գյուլաբաթնով արած փոխան, ալ դարայի մինթանա (քաթիբա) , զառ լաչակ, ղալամքար արխալուղ, սամուր քուրք, արծաթե կոճակներ ու բիիլազիդա, քարգահարուր ոշմաղ, ճլպինդ, տոտեր , շապիկի յախա, վոսկե քամար, յախութ մատանիք ,քահրըբար, յա մարջան ճտի շարք, շատի միջումը վոս֊ կիք, մանեթ, աբասի ծակած, անց կացրած, դոշի քորոցը ականջի ող, վոր վոսկի, վորը մարգարիտ, մինթանի ղրաղները շատինը մարգարտաշար։ Շատի մազերումը ու գլխին հինգ թումանի զարդ ու զարդարանք կար։ Շատի ճակատին շարքով յալգուզվոսկի շարած։


Ամեն մեկի կնիկն ու աղջիկը հենց իմանաս խանզադա ու բեկդադա ըլեր։


Շատը չորս, հինգ հարսն ուներ տանը, վոր մեկ տեղը ցավելիս ուզում եյին գլխովը պտիտ գան ու վոտները ջուր անեն, խմեն։ Գլուխն ու քամակը դեմ անելիս հարսներն ու աղջկերքը իրար հետ բաս եյին մտնում, վոր իրանք քորեն կամ քութութեն։ Տրխըները կամ լաբչիները հանելիս ձեռն եր, վոր բան եր ընկնում։ Վորը վոտն եր ճմռում, վորը ջուրն եր տաքացնում, վորը բերում, վոր վոտն ու գլուխը լվանա, վորը, թևերը վեր քաշած, ձեռին ջուր եր ածում, վորը մահրամեն տալիս, վորը թևն եր քաշում, վորը շորերը դասում, վորը տեղ քցում, քնացնում։


Քնած վախտին ել յե՞րբ կարեր մեկ ճանճ վոր նրա մոտովն անց կենա կամ յերեսին նստի, ենքան աչքաբաց եյին հարսն ու աղջկերքը:


Մեկ ղոնաղ պատահածին պես, ես պատիվը ղոնաղինն եր. յե՞րբ կարեյին նրանք բաց աչքով նրա յերեսին մտիկ տալ: Մեկ բան ուզելիս վոտի տեղ գլխի վրա եյին գնում, վոր նրա ասածն անեն ու ձեռները դոշըներին դրած ուչքը կթած ունեյին, վոր տեսնեն թե իրանց տերը կամ ղոնաղը ի՞նչ կհրամայի, վոր կատարեն:


Կեսուրը կամ կեսառը մեկ ոաչքը քցելիս ուզում եյին վոր տեղն ու տեղը հալչեն, ենքան հնազանդ եյին:


. «Բախտ, բախտ ես ա, փողի բարաքլաթին ել նալաթ, նրա կտրողին ել», — շատ անգամ ասում եյին գեղըցիք ու գլխըները ժաժ