Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


րորինակ շարժումիդ վախեցած ագռավներն ու սարյայները մեկեն թռան գետնից, իրար խառնվեցին ահագին կռնչյունով և մեր գլխի վերև հուսահատ պտույտներ եյին գործում , կարծես մեր դիակներին սպասելով։ Մի րոպե թռչունների կռնչոցը, զանգակների ձայնը, կառքի վորոտը, ձիերի վոտների դոփյունը, ձիավորների ահարկու («խաբարդան» ու հայհոյանքները իրար խառնվեցին և յես գլուխս կորցրած՝ ել չեյի հասկանում, թե մեզ հետ ի՞նչ ե կատարվում։


Հորս նայեցի. նա անխնա թակում եր գոմեշներին, վոլորվում եր իր տեղում, ճչում, գոռում, ատամները կրճտում, վոր հաստամարմին անասունները մի փոքր շուտ շարժվեն, դուրս տանեն սայլը ճանապարհից, փույթ չե նույնիսկ թե յեզրի ջրանցքի մեջ գլորեն, սակայն ի զուր։ Դանդաղաշարժ , հաստակաշի կենդանիների փույթը չեր. նրանք վոչ ձիավորներից եյին վախենում, վոչ կառքից, և մեջքերը դեմ տված խարազանի հարվածներին շարունակում եյին ճանապարհը միևնույն քայլվածքով և միևնույն գծով։ Մեկ փորձեցի հետ նայել, բայց արդեն ուշ եր. յես տեսա կառքը մեր սայլի կողքին, տեսա յերկու ձիավորներին, վորոնք իրանց մտրակները շարժելով ու հայհոլելով մոտեցան հորս, վոր կծկվեց իր տեղում և ել բան չտեսա, վորովհետև բարձրաձայն ճչացի և գլուխս ծածկեցի ջվալների արանքներում, վոր չտեսնեմ, թե սարսափելի ձիավորներն ինչպես են սպանում հորս։


Յես լուրջ հավատացած եյի, թե վորովհետև հայրս չկարողացավ իր սայլը ճանապարհի կենտրոնից մի կողմ դարձնել, վորովհետև կառապանը ստիպված յեղավ այդ խորհրդավոր կառքը ճանապարհի յեզրով քշել, ուստի աղան յերևի բարկացավ և հրամայեց, վոր ձիավորները հորս սպանեն հետո յել, ո՞վ գիտե, գուցե և ինձ... մտածում եյի յես։ Յեվ հորս կրած այդ պատիժը ինձ թվում եր բոլորովին բնական, միանգամայն արդար. յես համոզված եյի, վոր հայրս հանցավոր ե. յերբ ձիավարներով շրջապատված կառքը գալիս ե, սայլն ու գոմեշներն ի՞նչ գործ ունեյին ճանապարհին. այդ պարզ եր ինձ համար, միայն սիրտս ճմլվում եր, ցավում եյի, վորովհետև սպանում եյին հարազատ հորս, իմ խեղճ, իմ բարի հորը...


Յեվ այսպես յես կռացած ծածկել եյի աչքերս, վոչինչ չեյի տեսնում, բայց լսում եյի սարսափելի հարվածների ձայներ ու հորս մեղմ աղերսն ու տնքոցը. «Սպանում են, մտածում եյի յես, ելի մի րոպե և ամեն ինչ կվերջանա »։ Հարվածները բավական յերկար տևեցին, ապա ամեն ինչ լռեց։ «Վերջսցան, սպանեցին, պրծան», մտածեցի յես, առանց համարձակվելու գլուխս բարձրացնել: Մի րոպե յես մոռացա նույնիսկ, թե իեչ ե կատարվում մեր շուր-