Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջը, ո՛ւր եմ յես. հետո ինձ թվաց , թե յես ել եմ սպանված, թե մեր սայլն անտեր-անտիրական մնացել ե դաշտում հեռու, հեռու, վոր ագռավները ճախրում են հոր և վորդու դիակների վրա, գոմեշներն ել մնացել են լծան տակ կանգնած, և այս բոլորը յես և՛ յերևակայում եյի, և՛ դողում մահվան սարսափից։


Չգիտեմ վորքան յերկար մնացի այդ դժոխկային կացության մեջ, միայն գիտեմ, վոր գլուխս բարձրացրի այն ժամանակ, յերբ հորս ձայեր հասավ ականջիս. —Վե՛ր կաց, վորդի մի վախենար, գնացին։


Թվում եր, թե յես յերազի մեջ եմ։ Նայեց —մենք դարձյալ ճանապարհի վրա եյինք,ջրվորն իր տեղումն եր, ծուխը շարունակում եր բարձրանալ վոլոր-մոլոր, թռչուններն իջել եյին ցելի վրա, մեր սայլն իր առաջվա տեղումն եր , միայն հորս գլուխը փաթաթված եր արյունոտ թաշկինակով, իսկ մեջքի քրտինքի գծերին դու գահեռական ձգվում եյին ուրիշ գծեր վեից վար։


Մի փոթորիկ եր անցել մեր գլխով, և չնայելով դրան, յես, հորս նայեցի մի րոպե և ժպտացի ուրախ սրտով, այո ուրախ սրտով, վորովհետև հայրս չեր սպանված, վորովհետև ձիավորները, չնայելով իրանց բացարձակ իրավունքին և հորս անուրանալի հանցանքին, նրան չեյին սպանել. ուրեմն նրանք այնքան ել չար չեն, ինչքան յես կարծում եյի, մտածեցի յես. գթացել են և չեն սպանել հորս, վոր ուզեյին, կսպանեյին, ո՞վ եր նրանց ձեռը բռնողը. միայն ծեծել են, և շատ են ծեծել։ Եհ, ինչ անենք, ո՞ւմ չեն ծեծում, մեր գյուղում ռեսը ճիպոտ ունի, վորի ծայրից արյուն ե կաթում, տանուտերը խոմ աստված փրկի։ Այսպես եյի մտածում յես և ուրախանում հորս համար , վոր կարծես խեղդվելուց հրաշքով ագատվել եր։


Հայրս ցած իջավ սայլից և գնաց դեպի առվակը, յես ել հետևեցի նրան. ջրվորը դանդաղությամբ մոտեցավ մեզ և բահի վրա հենված կանգնեց առվակի մյուս ափին, մեր դիմաց։ Հայրս ու նա իրար նայեցին լռությամբ։


— Որն յերթա՝ չարը հետը,—ասաց ջրվորը:


—Որը գնաց՝ չարը գնաց,—պատասխանեց հայրս։


— Անաստվածները գլուխդ պատռել են։


— Հա, պատռեցին, եհ ի՞եչ անենք, այսքանով ել պրծա, լավ ե, չե՞ վոր կարող եյին ավելին անել. դե մեր գլուխն ել, գիտես, հաստ ե, կդիմանանք։


— Տնաշեն, քանի ճչացի, վոր շուտ հեռանաս ճանապարհից։


— Ախր ի՞նչ անեմ ախպեր, սատկած գոմեշները չշարժվեցին, ինչքան ծեծեցի։