Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վիճակը քանի գնում վատանում եր, բայց մայրն ասաց, վոր նա խելոք, քաջ տղա յե, նա չի վախենալ ցրտից և կերթա ածուխի:


Ալո, նա չի վախենում ցրտից, բայց վոտի բաց մատը շատ ե մորմոքում, ձեռը շատ ե կսկծու, գոնե շուտ բարձրանար ու ազատվեր զառիվայրից, այնուհետև հեշտ ե։ Շրթունքները դողդո- ղացին, նա չեր ուզում լաց լինել, մայրն ասաց, վոր նա ե, այդ միայն ցրաիցն ե դողդողում, ահա ներքևի շրթունքը ներս քաշեց և ատամների շարքի մեջ սղմեց. ել չի դողա։ նա բարձրանում ե. տեր աստված, այս վորքան յերկար ե ձյունոտ զառիվայրը. վերելքը վերջ չունի. այս անգամ աչքերը թացացան և միայն յերկու կաթիլ աչքերի յերկու, խորշերից քաշ ըեկան, մնացին. այդ ել ցուրտն ե, մտածեց յերեխան, թևով սրբեց ու առաջ քայլեց։


Հազիվ զառիվայրի կատարին հասած, անց ու դարձից կոկված ձյան վրա վոտքը սայթաքեց, նա ընկավ ծնկների վրա, թեև իսկույն վերկացավ, բայց աչքերից արցունքները կաթիլ թափվեցին և նա այս անգամ բարձրաձայն հեկեկաց։ Հենց նույն րոպեյին զառիվայրի վրա հայտնվեց մի ուրիշ յերեխա. նայել մի բան ուներ ձեռքին, մի փոքրիկ կոկիկ սահնակ, վորով մանուկները ձմեռ ժամանակ սահում են ձյուների վրա դարիվեր փողոցներում։ Հարուստ ծնողների մի բախտավոր յերեխա յեր, ձեռներին ուներ բրդյա տաք ձեռնոցներ, վոտներին՝ փոքրիկ սիրուն կոշիկներ ռետինե կրկնակոշիկրի մեջ, վրան հաստ՝ տաքուկ վերարկու, մետաքսի պես նուրբ մազերի յերկար գալարուն խոպոպները հանում եյին նրա մորթե գլխարկի տակից և պատում պարանոցն և ուսերը։ Նա վազելով, ուրախաձայն աղաղակներով դուրս թռավ հարևան տնից, բալց տեսնելով այս յերեխային, վոր կողովի տակ կռացած արտասվում եր, կանգ առավ ինչպես քարացած:


Ասում են, վոր յերեխաներն ամենից հեշտ, ամենից շուտ են իրար հասկանում, վոր կյանքի կեղծիքին, ծածկելու, սքողելու արվենստին անծանոթ նրանց կույս հոգիները, ինչպես մաքուր հայելիներ են՝ նման հոգիների համար, բայց այսոր այս ձյունոտ զառիվայրի վրա միևնույն հասակի, միևնույն ցեղի, բայց տարբեր դասակարգերի պատկանող այդ յերկու յերեխաները կանգնել եյին դեմ առ դեմ և իրար չեյին հասկանում. նրանց սրտերը համր եյին փոխադարձաբար:


Կյանքի բոլոր դառնությունները, այլանդակող խեղճությունը մի կողմից և նրա հեշտություններն ու վայելքները մյուս կողմից, վորպես յերկու անթափանցիկ պարիսպներ կանգնել եյին այդ յերկու մանուկների մեջ, բաժանելով իրարից դժբախտության և բախ-