Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տավորության աշխարհները։ Նրանք յերկար նայեցին իրար. յերջանիկ, հարուստ յերեխան տեսնում եր այդ կեղտոտ, գզգզված յերեխայի տանջված արտաքինի մեջ ինչ—վոր մի տարորինակ, մի այլանդակ եյակի մի փոքրիկ գազան, վոր կարող եր գուցե կծել, իսկ արտասվող յերեխան նայում եր առաջինին և դարմանում եր, վոր որվա միևնույն ժամին, միենույն զառիվայրի վրա, միևնույն ցրտի տակ ճիշտ իր հասակակից մի յերեխա կողով չունի, չե մրսում, վոր նրա վոտքի մատը դուրս չե գալիս կոշիկի ծակից, վոր նա չե սայթաքում, չե դողում, չե լալիս:


Ամենից ծանրը, ամենից անտանելին դարձյալ իր կոշիկներն եյին. մանուկը նկատեց, վոր իր բախտավոր հակառակորդը զարմացած հենց իր ահագին կոշիկներին ե նայում, ինքն ել աչքի տակով նրա վոտներին նայեց. նրա կոշիկները վորքան փոքր եյին, վորքան սիրուն։ Խեղճ... նա յերբեք այդպես խորը կերպով չեր զգացել իր կոշիկների բոլոր այլանդակությունը, յերբեք այդպես ցավ չեր զգացեր նույեիսկ առաջին որը, յերբ նա ընկավ յերեսի վրա, նրա վիշտն այս աստիճան մեծ չեղավ, վորքան այսոր։ Ո՜, ինչպես կուզեր նա փոքրիկ կոշիկ ունենալ այս ժամին։


Հապա այդ մի կոշիկի պատռվածքը... Գոնե այդ չլիներ, մտածեց յերեխան, բայց հենց նույն վայրկյանին անսպասելի կերպով, կարծես դիտմամբ, կապտած մատը դուրս ցցվեց, նա զգուշությամբ ներս քաշեց և շարունակեց նայել դիմացինին։


Յերկար ժամանակ լուռ եյին նրանք։ Առաջինը խոսեց բախտավոր յերեխան։


— Եյ, բլոճ, ինչու յես լալիս։


— Ցուրտ ե... ել չեմ լալիս. — շտապեց ավելացնել յերկրորդը, ամաչելով իր թուլությունից իր հասակակցի առաջ:


Մայրն ասել եր, վոր նա քաջ ե։


— Ցուրտ ե, հեչ ել ցուրտ չե... յես չեմ մրսում, — վրա բերեց առաջինը հոխորտանքով և միևնույն ժամանակ ցնցեց իր մազերի յերկայն խոպոպները։


Նրանք կրկին լռեցին, կրկին նայում եյին իրար, վոտից գլուխ չափելով։


— Ինչու յես տանում ածուխը։


— Քույրս մեռավ, մայրս հիվանդ ե, տանում եմ, վոր պստիկ քույրս տաքանա, մեծանա, հետո նա յերթա ածուխի։


— Մերը ծառան ե բերում։ Գիտե՞ս, յես այստեղից դեպի ներքև այնպես սլլում եմ, վոր դու իսկի չես կարող բռնել։


— Ջահաննամը թե սլլում ես, — պատասխանեց կողովով մանուկը, կարծես զայրացած, վոր նրանց ածուխը ծառան ե բերում,