Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խլացուցիչ, ասես հարյուրավոր թնդանոթներ են արձակում մեզանից մոտիկ մեր վոտների տակ լեռը դողում ե ահագին դղրդյունով. այդ ձայնը մեզ և՛ վախեցնում ե և՛ գրավում։ Մենք շտապում ենք:


Ահա և կրատերը։


Ստորերկրյա մի աներևույթ ուժ, մի խելագար մոմենաում, հսկայական զառանցանքի մի որում, մի զարհուրելի որում, վորի հիշատակը կորել ե դարերի մեջ անհետ, յերկունքի խոլական թափով դեպի վեր և շպրտել լեռան ամբողջ կատարը և նրա տեղ բացել ե մի ահագին սկավառակ, մի անդունդ, մի վիհ, վոչ, մի դժոխք:


Մենք կանգնած ենք այժմ այդ անդունդի շրթին և ցած ենք նայում այնտեղ, ուր, չգիտես ինչու, յերկիրը պատռում ե իր արգանդը և կտոր-կտոր դուրս ե շպրտում դեպի անհունը: Ծծմբի թանձր ծուխը և գոլորշին բունել են այդ դժոխային վիհը: Վոչինչ չի յերևում, բայց լսվում են այնպիսի ձայներ, վորոնցից մարդու եյությունը ամբողջապես սասանվում ե։ Ասես ես մի ահագնադղորդ ջրվեժ ե, վոր գահավիժում ե լեռն կատարից. կատաղի առյուծներ, վորոնք մռնչում են, մի փոթորիկ, վոր վոռնում ե, մի լեռ, վոր փուլ ե գալիս, կաղկանձող գազաններ, սրտաճաք լացողների ճիչեր, յեռուն կաթսաներ, ճարճատյուն, շառաչլուն, շաչլուն, դղրդյուն, և այս ամենը մերթ իրար խառնված, միաժամանակ, մերթ իրար յետևից, բարձր ու ցածր, մերթ խուլ, մերթ սուր կերպով՝ գալարվում են, վեր բարձրանում արգանդից դեպի կատարը, ապա կրկին խորտակվում և գնում անդունդները։


Յերբեմն քամին փչում ե դեպի մեզ, ծծումբը իր սուր հոտով լցվում ե մեր աչրերն ու ռունգները. մի վայրկյան կորչում ենք ամպերի մեջ, հազում ենք սաստիկ, ապա խեղդող ամպն անցնում ե քամու թափով, և դարձյալ յերկյուղով կռացած, աչքներս չռած՝ վայր ենք նայում, վորտեղից լսվում են ձայները։ Վոչինչ չի յերևում։ Մութ ե այնտեղ. ծխի ու գոլորշու ամպերը հազար ու մի այլանդակ, հրեշավոր ձևերով, ինչպես մէ անասելի մրրիկով մղված՝ պտույտներ են գործում այդ խոնավ տարածության մեջ անդունդների վրա, դիպչում են պատերին, տեղ են փնտռում փախչելու, յերկնքում ապաստան փնտռելու, կարծես սոսկում են իրանցից ներքև կատարվածից: Սակայն ամպերը փախչել, ազատվել չեն կարողանում, իրանց ճյուղերի մեջ գալարվում, վոլորվում են հազար ու մի ձևով և շարունակում են ծածկել այդ անդունդի բերանը, վորի տակ, խորքից, լեռը դողում ե, տնքում ե ցավով. ստորեր-