Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դրանց հասցեյին իր ցասումը, հաճախ ել այդ առթիվ սովորական մարդասերի դատողություններ անելով. կարդացեք նրա արձակի հետևյալ տողերը։ — Անհաղորդ լույսի բարիքներրն, կարոտ ուսման և գիտության, կյանքը չարքաշ, քրտինքը ճակատից անպակաս՝ հասարակ ժողովուրդը անդուլ մաքառում ե կտոր հացի համար. առավոտից մինչև յերեկո նա ընկած ե որական ապրուստի յետևէց. որվա մեջ դադածը որվա մեջ ել ձեռքից գնում ե։ Յեվ ինչպես չգնա... Մարդ մի հատ չոր գլուխն անգամ դժվար ե պահում, ուր մնաց, վոր չոր գլխից զատ, կան և տուն և տեղ, կին ու յերեխա, կան ծնողներ , հարազատներ — ամենքին ել պետք ե խնամել, ամենքի հոգսն ել պետք ե քաշել։ Իսկ այդ հոգացողությունը, հայտնի յե, թե վորպիսի սուր, սրտամաշ կերպարանք ե ստանում մանավանդ հասարակ, ճակատի քրտինքով ապրող ժողովրդի մեջ: Դաժան ե հացի խնդրի լուծը։ Յեվ ահա այդ լուծը վզին, արևածագից մինչև արևամուտ, կոշկակարը գլուխը կախ՝ իր կոշիկն ե կարում, դերձակը ասեղի վրա յե մեջքը ծռած՝ անքում, հացթուխը կրակի առաջն ե խաշվում, մշակը իր մշակությունն ե անում... Յեվ հացի խնդիրը ձմեռ-ամառ, աշուն-գարուն չե հարցնում։ Նա տարին բոլոր լարում ե նրա ուժերն որական պարենի համար։


Յերևում ե, վոր հեղինակն զգում ե այդ ամենը, թեև արտահայտած մտքերը շատ ընդհանուր մտքեր են. այնտեղ բացակայում ե քննական հայացքը, այսպես ասած՝ գիտակից վերաբերմունքը. դա արդեն բանաստեղծի խառնվածքի մեղքն ե։


Ծատուրյանը գիտե, վոր կյանքում հարստությունը խոշոր դեր ե կատարում, վոր հարուստը շարունակ շահագործում ե աղքատին,


* * *


Ի՞նչ ճամպով հեշտ ե լցնել գրպան —
Հարուստն այդ ճամպեն լավ ե իմանում.
մեկին բաշխում ե նա իր հին գուլպան,
իսկ հարյուր մեկի շապիկն ե հանում...




Ի միջի այլոց այս տողերը բաց են անում բարեգործության դիմակը. սակայն նրանք ուղղված են և իրա՝ հեղինակի դեմ, վոր այդպիսի լեզվով խոսելով հանդերձ՝ հարկավոր դեպքում չի վարանում դիմել հարստին, նրա բարեհաճ գործակցությունը հայցել։ Դա մի անխուսափելի յերկվություն ե, վոր բղխում ե յերկու տարբեր մեծությունները՝ լիբերալիզմն ու դեմոկրատիզմը համերաշխեցնել աշխատող տակտիկայից. դա իսկական դեմոկրատիզմի՝ պրոլետարական իդեոլոգիայի բացակայության հետևանքն ե։


Ծատուրյանի համակրանքը դեմոկրատիայի կողմն ե։ Նա յել ե արտահայտում այսպես ասած վոչ-միտումավոր դեմոկրատիզմ, մի-