Այս էջը սրբագրված է
արտահայտության ձևերը։ Իր յերգերի առարկան յեղել ե սերը, բնությունը, շատ հաճախ ազգը, յերբեմն գյուղացի աշխատավորը, յեկեղեցին և այս յերկուսից բղխուղ յերևույթները։ «Սիրո քաղցրության» և «կուսի պատկերին» զուգընթաց յերգել ե բարեգործների «մեծաշուք» գործերը։ Ագգային դեմոկրատի, քաղքենու աշխարհայացքից ե բղխել Ծատուրյանի վերաբերմունքը դեպի գրկվածներըք, դեպի աղքատը, թշվառն ու «խավար ամբոխը»։
Միաժամանակ, ազդվելով 1905 թ. հեղափոխությունից՝ գրել
ե մի շարք վոտանավորներ «կարմիր որերից» ընդհանուր վերնագրի
տակ։
Ծատուրյանը գրել ե շատ և թարգմանել շատ։ Աշակերտել ե
շատերին, բայց նրան վոչ վոք չե աշակերտել: Յեվ յեթե նա թողել
ե վորոշ հետք հայ գրականության մեջ, ապա դրա պատճառը
հայ և ոտար ժամանակակից բանաստեղծներին շնորհալի կերպով
արձագանգելու մեջ ե։